ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
ОбществоՀՀ ԱԺ-ն այսօր՝ ժամը 18:00-18:30-ն ընկած ժամանակահատվածում, արտահերթ նիստ կգումարի: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այն կկայանա, եթե իշխող քաղաքական մեծամասնությունը չբոյկոտի:
Նիստի օրակարգում լինելու են Սյունիքին առնչվող հարցեր, մասնավորապես, թե ինչպես ադրբեջանական զինուժը հատեց ՀՀ պետական սահմանը և առ այս պահը գտնվում է մեր սահմանից ներս և չի գերեվարվում:
Նշենք, որ արտահերթ նիստ գումարելու առաջարկն արվել էր ԲՀԿ խմբակցության կողմից: