Արագածոտնի մարզում Ford Transit-ը բախվել է կայանված Nissan X-Trail-ին. կան վիրավորներ Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է Նոր կադրեր` Հայկ Սարգսյանի հարսանիքից (տեսանյութ) Հրապարակվել են Ռուսլան Աբովյանի սպանության մեջ կասկածվողներից մեկի ձերբակալման կադրերը (տեսանյութ, լուսանկար) Այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ․ Մանե Թանդիլյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը ՄԻՊ-ին ահազանգեր են ստացվել, որ ադրբեջանական ԶՈՒ-երը Վերին Շորժայի ուղղությամբ կրակել են նաև հուլիսի 24-ին Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը հանդիպել է Վրաստանի ՆԳ նախարարին Ռուսաստանում քրեական հետախուզման պետի հայազգի տեղակալի սպանության գործով ձերբակալված կա Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր (լուսանկար) Արարատ Գրիգորյանը շարունակում է նախկինների «լավագույն ավանդույթները» 

Փաշինյանի «ծուղակը» ՀԱՊԿ-ի համար. վտանգավոր խաղ՝ Հայաստանի շահերի հաշվին

Վերլուծական

Երեկ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ մեր երկիրը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությունը կարգավորելու նպատակով:  Սակայն, Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի, որը վերաբերում է այն դեպքերին, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունը ենթարկվել է ագրեսիայի, այլ՝ 2-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է այն դեպքերին, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունը ենթարկվում է անվտանգության, կայունության կամ տարածքային ամբողջականության հետ կապված սպառնալիքի։ Ընդ որում՝ ի տարբերություն 2-րդ հոդվածի, որը ենթադրում է զուտ խորհրդատվությունների նախաձեռնում, 4-րդ հոդվածը նախատեսում անմիջապես ռազմական օգնության տրամադրում։ Այսինքն, Սյունիքի հատվածում 3.5 կմ, իսկ որոշ գնահատականների համաձայն՝ 5 կմ խորությամբ թշնամական ուժերի ներխուժումը, և դրան զուգահեռ Գեղարքունիքի մարզի վարչական տարածք ներխուժումը ՀՀ իշխանությունն իր դաշնակիցներին ներկացնում է ոչ թե որպես ագրեսիա ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ, այլ, զուտ, որպես սպառնալիք ՀՀ անվտանգության, կայունության կամ տարածքային ամբողջականության դեմ:

Ընդ որում, մինչև օրվա երկրորդ կես ՀԱՊԿ-ից հայտնում էին, որ Հայաստանի դիմումը դեռ չեն ստացել, իսկ փոխվարչապետ Ավինյանը հորդորում էր պատրաստվել վատագույն սցենարի: Կրկնվում է 44-օրյա պատերազմի պատմությունը, երբ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ին դիմեց, ոչ թե 2010, այլ 1997 թվականի պայմանագրի հիման վրա, որը, ըստ էության, որևիցէ կոնկրետ օգնություն և գործողություն չէր ենթադրում: Այժմ էլ Փաշինյանը դիմում է ՀԱՊԿ-ին մի կետով, որը բնավ չի ենադրում ռազմական օգնության տրամադրում: Բացի այդ, այսօր Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ ՌԴ նախագահից օգնություն չի խնդրել:

Մինչդեռ երեկվանից սորոսական մերձիշխանական շրջանակները փորձում են ստեղծել տպավորություն, որ սա լուրջ քննություն է ՀԱՊԿ-ի և հատկապես դաշնակից ՌԴ-ի համար, որը պետք է ցույց տա, թե որքանով  է պատրաստ գործուն քայլերով պաշտպանել Հայաստանին: Սակայն, գործուն քայլեր ՌԴ-ն այս պահին չի կարող գործադրել հենց ՀՀ իշխանությունների պատճառով: Մինչդեռ դա չի խանգարում սորոսական շրջանակներին, որոնք, իհարկե, ուղղորդվում են մեկ կենտրոնից օրինակ՝ հարցականի տակ դնել Սյունիքում ռուսական զորքերի արդյունավետությունը մեր սահմանների պաշտպանության հարցում: Սա, անշուշտ, ունի առավել խորը նպատակներ, որոնցից մեկն էլ հետագայում ռուսական բազաների դուրս բերման պահանջը առաջ քաշելն է:

Ի՞նչ նպատակ են հետապնդում Փաշինյանն ու թիմը: Առաջին նպատակը՝ խաղաղ կարգավորման գործընթացում ՌԴ հեղինակության սասանումն է և արևմտյան տերությունների ներգրավվածության մեծացումը այդ պրոցեսում: Պատահական չէ, որ հենց այս օրերին Լոնդոնից հնչում են հայտարարություններ, որ Արցախում պետք է տեղակայվի ոչ թե ռուսական, այլ միջազգային խաղաղապահ բրիգադ:

Փաշինյանի երկրորդ նպատակն է՝ հնարավորինս ձգձգել այս լոկալ կոնֆլիկտը և հնարավորության դեպքում մտցնելով ռազմական դրություն՝ չեղարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քանի որ վերջինս հասկանում է, որ իր իշխանությունը վերարտադրելու շանսեր գրեթե չունի:

Ինչպես տեսնում ենք՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունները կրկին վտանգավոր խաղեր են վարում` վտանգելով ՀՀ անվտանգությունը, սուվերեն տարածքը, հրահրելով հակառուսական հիստերիա և փորձելով որոշ ժամանակով էլ երկարացնել իշխանության մնալը: Թե ինչ նպատակով՝ թերևս սա է գլխավոր հարցը...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուտելու ընթացքում կարելի՞ է ջուր խմել, թե՞ ոչ Սիրիայում երկու թուրք զինվոր է սպանվել, ևս երկուսը` վիրավորվել Հայկ Սարգսյանի ու կնոջ շքեղ լուսանկարը Ռուս խաղաղապահներն առաջին անգամ օգություն են տրամադրել Արցախում հաշմանդամություն ունեցող անձանց․ ՌԴ ՊՆ Ահա այսպիսի տեսք պետք է ունենային պարեկային ավտոմոբիլները. Դանիել Իոաննիսյան «Թող Աստծո օրհնությունը մշտապես քեզ հետ լինի, իմ Միլա»․ Սիլվա Հակոբյանը կիսվել է դստեր մկրտության լուսանկարով Արագածոտնի մարզում Ford Transit-ը բախվել է կայանված Nissan X-Trail-ին. կան վիրավորներ«Սեքսուալ». Ժաննա Բուտուլյանի ծովափնյա լուսանկարը«Էքսպո-2020 Դուբայ» ցուցահանդեսին մասնակցելու ենք «էթնոթեք» կոնցեպտով` հնի ու նորի հետաքրքիր համադրությամբ. Վահան Քերոբյան Բազմամարդ ցույցեր` Փարիզում. ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ) Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի առավելագույն աճ է գրանցվելՎիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է Իրանի պանթյուրքիստները բողոքի ակցիա են կազմակերպել (տեսանյութ)Նոր կադրեր` Հայկ Սարգսյանի հարսանիքից (տեսանյութ)Հրապարակվել են Ռուսլան Աբովյանի սպանության մեջ կասկածվողներից մեկի ձերբակալման կադրերը (տեսանյութ, լուսանկար)«Հիասքանչ»․ Նունե Եսայանի ծովափնյա լուսանկարը Այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ․ Մանե Թանդիլյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը ՄԻՊ-ին ահազանգեր են ստացվել, որ ադրբեջանական ԶՈՒ-երը Վերին Շորժայի ուղղությամբ կրակել են նաև հուլիսի 24-ին Բրիթնի Սփիրսը որպես բողոքի նշան մերկացրել է կուրծքը (լուսանկար)Նախօրեին անհանգիստ ողջ գիշեր մի բանի մասին եմ մտածել․ Արման Բաբաջանյան Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը հանդիպել է Վրաստանի ՆԳ նախարարին Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի Սեքսապաթոլոգների 7 խորհուրդ, թե ինչպես կատարելագործել տեխնիկան անկողնումՌուսաստանում քրեական հետախուզման պետի հայազգի տեղակալի սպանության գործով ձերբակալված կա Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր (լուսանկար) Արարատ Գրիգորյանը շարունակում է նախկինների «լավագույն ավանդույթները»Սիրելի ուսուցիչներ, առաջիկայում մի հետազոտություն ենք իրականացնելու. ԿԳՄՍ փոխնախարար Սրբուկը գայթակղիչ ֆոտոշարք է հրապարակել Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Շուլիի հարսանիքն էՄենենդեսը Թուրքիայի կողմից վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխման մասին հարց է ուղղել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին Առաջին կադրերը՝ Հայկ Սարգսյանի և հայտնի գործարարի թոռնուհու հարսանիքիցՄեր մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը. Նաիրա Զոհրաբյանը իրավապաշտպան ՀԿ է հիմնելԳոհար Ավետիսյանն իրականացրել է ավագ եղբոր երազանքը (լուսանկարներ)Ստեփանակերտում նորակառույց թաղամասի շինհրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելՎիկա Մարտիրոսյանն ու ամուսինը մկրտել են իրենց որդուն (լուսանկար)Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾՀամացանցում է հայտնվել Ռուսլան Աբովյանի սպանության կադրերը. կասկածյալը Չեչնիայի քաղաքացի է (տեսանյութ)Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Կանադայի հատուկ բանագնաց Դիոնին Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթինՆիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի առաջին նիստը (տեսանյութ) Գյումրիում 102-րդ ռազմաբազայի սերժանտը գիշերվա կեսին փորձել է ներխուժել անծանոթ բնակարան. «Առավոտ» Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դինԱնահիտ Ավանեսյանը ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ խոսել է պատվաստումների մասին Գորիսի կրակոցների գործով իրավապահները ծեծի են ենթարկել Սուրիկ Խաչատրյանի տան պահակին. Armlur.am (տեսանյութ)Տոկիո 2020․ Արթուր Դավթյանը եզրափակչի ուղեգիր է նվաճելՄեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23 947 նոր դեպքՈստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը
Ամենադիտված