Թբիլիսիի կենտրոնում տղամարդը բռնաբարել է տղայի
WorldԹբիլիսիի քաղաքային դատարանը երիտասարդին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման` բռնաբարության համար, ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ, գրում է Սպուտնիկ Վրաստանը:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի օգոստոսի 12-ին Թբիլիսիի կենտրոնում գտնվող կրկեսի շենքի հարակից անտառում ամբաստանյալը բռնաբարել է տղայի, երբ վերջինս գտնվել է անօգնական վիճակում:
Գործի առանձնահատկություններից ելնելով՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը այլ մանրամասներ չի հայտնում:
Ոստիկանությունը նույն օրը բերման է ենթարկել տղամարդուն և նա այժմ բանտում սպասում է իր դատավճռին: