Փաշինյանը ռազմական օգնության հարցով դիմել է Պուտինին. Ալեն Սիմոնյան
ПолитическиеԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ փոխհամաձայնության պայմանագրի շրջանակում, ինչպես նաև ռազմական օգնության հարցով։
«Մենք սպասում էինք, որ ադրբեջանական զորքերը հետ կգնան, սակայն այսօր տեղաշարժ չկա, ուստի Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանին՝ մեր պայմանագրի շրջանակում օգնության հարցով»,- ասել է Սիմոնյանը, գրում է «Փաստինֆոն»:
Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն նաև պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին՝ փաստաթղթերը մուտք են արվում ՀԱՊԿ-ի համապատասխան խողովակներով։
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ասել, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այս պահին նման բան ասել չի կարելի, քանի որ որևէ կրակոց և ընդհարում չի եղել։
«Տարբեր տեղաշարժեր տեղի են ունենում նաև այնտեղ, և այս պահին նման հայտարարություն անելն անընդունելի է»,- ասել է նա։
Իսկ ստեղծված իրավիճակի պատճառով ընտրությունների չեղարկման հավանականության մասին հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Նման հարց այս պահին չի քննարկվում: Կա շատ ավելի կարևոր հարց, որն այս պահին արագ լուծման և արձագանքման կարիք ունի»: