Տեսահոլովակի պրեմիերա. Շպռոտ՝ «Հայ ֆիդային» «Հայաստան» դաշինքի հանդիպումը՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքում Վայքում պետական աշխատողներն աշխատանքային ժամին մասնակցում են Փաշինյանի հանրահավաքին Շնողի բնակիչը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել գազատարին, կողաշրջվել, կա զոհ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստանում կհետևի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Տո′, դուք կարա՞ք մեր հետ բանավիճեք․ մենակ մտնեք սենյակները, տպավորություն լինի՝ ժողովրդի հետ եք. Սիմոնյան «Ապագա կա՛» վանկարկելով՝ Փաշինյանը եղեգնաձորցիների հետ հանդիպումն ավարտում է երթով Տանտիրուհին բնակարանագողի հեռացող ոտնաձայնից էր արթնացել, բայց արդեն ուշ էր 33-ամյա արտաշատցին թմրանյութ է պատրաստել վայրաճ կանեփի թփերից Ընտրակաշառք բաժանելու և ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի 

Ներկայիս իշխանությունը ի զորու չէ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը. «Երրորդ ուժ»

Քաղաքական
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» հայտարարություն է տարածել, որում ասված է.
 
««Ազգային անվտանգության անկախ խորհրդի» հայտարարությունը
 
Տեղի է ունեցել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են Սյունիքում, Գեղարքունիքում, սահմանամերձ այլ գոտիներում ստեղծված իրավիճակն ու ձեռնարկվելիք քայլերը։ Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, ըստ որի՝
1․ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, օգտվելով Հայաստանի Հանրապետությունում տիրող ներքաղաքական իրավիճակից, այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը անկարողունակ է և, փաստացի, անգործ, իսկ Ազգային ժողովը լուծարվել է, դիմեց ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ սադրանքների։
2․ Հակառակորդի անարգել մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք և արդեն մոտ 6 կմ խորանալն ու տարածքներ գրավելը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ներկայիս իշխանությունը ի զորու չէ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Վտանգված են Հայաստանի անվտանգության բոլոր համակարգերը։
3․ Անհասկանալի, իրարամերժ հայտարարություններ են արվում պետական իշխանության առանձին մարմինների և գործիչների կողմից, ինչը խոսում է իշխանության առանձին թևերի անտեղյակության մասին։
4․ Գորիս-Կապան ավտոճանապարհի և Շուռնուխի դեպքերը ցույց տվեցին պետական ապարատի ղեկավար անձնակազի անտեղյակությունը առ այն, որ պետությունների միջև սահմանները հստակեցվում են սահմանագծումով ու սահմանազատումով և ոչ թե GPS-ով: Դրա հետևանքով՝ Հայաստանը թույլ տվեց, որ ճանապարհահատվածի և բնակավայրի տարածքի շուրջ բարձրացվող հարցերի քննարկումներն ընթանան այդ հատվածները ագրեսիվ հարևանին փոխանցելուց հետո:
5. Իշխանությունները չեն ապահովում Հայաստանի տարածքի և անգամ ռազմական ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների ամբողջական վերահսկումը: Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո չապահովվեց այն դրույթը, որ ագրեսիվ հակառակորդի ստորաբաժանումները հայկական կողմից ազատվող տարածքներ մտնեն միայն այդ տարածքներում գտնվող բոլոր հայկական ստորաբաժանումների և կամավորական ջոկատների դուրսբերումից հետո: Արդյունքում՝ մեծ թվով զինվորներ, անգամ անտեղյակ լինելով նահանջի մասին, իրենց համար անակնկալ կերպով մնացին թշնամու խորը թիկունքում՝ հետագայում սպանվելով կամ գերեվարվելով թշնամու կողմից՝ որպես թիկունք ներխուժածներ:
6. Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրմանը չհաջորդեց հակառակորդի հետ հրատապ հարցերի քննարկումների մարմինների ստեղծումը (միջադեպերի արձագանքման միջպետական թեժ գծեր), ինչը կարող էր կանխել միջադեպերը և կարգավորել պրոբլեմների լուծումները: Մինչ օրս չի կազմակերպվել ընթացիկ տեղեկատվության տարածաժամանակային մշակման վերլուծական կենտրոն: Սահմանային ճշտումների խնդրում չի օգտագործվում անգամ գոյություն ունեցող հայ-վրացական սահմանների ճշտման համար լայնածավալ աշխատանք կատարած «սահմանային կոմիսարների» ինստիտուտը: Որպես հետևանք՝ վիճելի հարցերի քննարկումները թողնվել են սահմանամերձ բնակավայրերում ապրող գյուղացիների և / կամ մասնագիտական գիտելիք և փորձ չունեցող հայրենասեր զինվորականների վրա:
7. Մինչդեռ հայկական կողմում փաստացի ցուցաբերած գիտելիքի և փորձի պակասի հետևանքով ստեղծված իրավիճակը լայնորեն և լկտիաբար չարաշահում է հակառակորդը: Բանակցային և գործնական քայլերի վակուումի պայմաններում՝ հակառակորդը հարցերը լուծում է զորքերի տեղաշարժով և նոր շահեկան դիրքեր գրավելով:
8․ Ներկայումս սահմանագծի վերահսկման համակարգի անգործության հետևանքով՝ Հայաստանի տարածք է ներխուժել հակառակորդի 250 զինվորական: Սահմանի տեսադիտարկման համակարգի բացակայության պատճառով՝ հակառակորդի մոտենալը սահմանագծին չի ֆիքսվել: Միջադեպերի արձագանքման միջպետական թեժ գծի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել հայտնաբերումից հետո նրանց տեղաշարժը կանգնեցնել բանակցային ճանապարհով: ՀՀ արտգործնախարարության խողովակներով սահմանահատումը չի հայտարարվել անթույլատրելի: Միջադեպի վաղ փուլում հարցի քննարկումը չի կազմակերպվել անհրաժեշտ մակարդակով, այդ թվում՝ միջնորդների ներգրավման միջոցով: Միջոցառումների այս համալիրի անարդյունավետության դեպքում՝ պետք էր ապահովել հակառակորդի ստորաբաժանումների ռազմական հակազդում և այլն: Այդ ամենի փոխարեն՝ փորձ է կատարվում սեփական լիակատար անգործության պայմաններում հարցի լուծման բեռը այլ կառույցների վրա դնել և կորուստները ազգաբնակչությանը որպես չնչին նեկայացնել: Սակայն, ինչպես Արցախյան խնդրի հարցում, այնպես էլ այժմ, պաշտոնական հայտարարություններով հանդես եկողները ստում են: Իրականում՝ հակառակորդի կողմից լուծվող հարցերը անհամեմատ խորն են և լայնածավալ: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել թշնամին՝ գրավելով Սյունիքում այդ հատվածները․
ա․ Ապագայում Հայաստանը երկու մասի բաժանելու և Սյունիքին տիրելու նպատակով Սյունիքի ամենանեղ հատվածը էլ ավելի նեղացնել,
բ․ Թշնամու կողմից գրաված բարձրունքներն ունեն ստրատեգիական նշանակություն, որոնց շնորհիվ՝ կարող է դիտարկել Հայաստանի տարածքի տասնյակ կիլոմետրեր, այդ թվում՝ նաև Ռուսաստանի հետ համատեղ շահագործվող Սիսիանի օդանավակայանը,
գ․ Թշնամու կողմից ամբողջությամբ գրաված Սև լիճը այդ տարածաշրջանի համար հանդիսանում է ջրային միակ պաշար և ոռոգման ու խմելու ջրով է ապահովում մի շարք բնակավայրերի։
9․ Թշնամին, գրավելով այդ հատվածները, անառիկ դիրքեր է զբաղեցնում՝ տեղակայելով այնտեղ հատուկ նշանակության զորքեր։
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը», հիմք ընդունելով ներկա վիճակը, դիմում է ՀՀ ԱԱԾ-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ Պաշտպանության նախարարությանը հետևյալ առաջարկներով՝
1․ Արգելել ոչ իրազեկ մասնագետների մասնակցությունը սահմանային միջադեպերի քննարկմանը, այն իրականացնել միայն սահմանային կոմիսարների միջոցով,
2․ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ բոլորը պետք է մնային իրենց տեղերում, սակայն նոյեմբերի 9-ից հետո հանձնվեց Որոտանի (Կուբաթլու), Կովսականի (Զանգելան) և Հադրութի շրջանների մի մասը, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։ Ադրբեջանի հետ բանակցություններում պահանջել վերադառնալ և զբաղեցնել նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած բնագծերը,
3․Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և ՌԴ միջնորդությամբ սկսված կոմունիկացիոն խնդիրների և կողմերի հաշտեցմանն ուղղված այլ ակտիվության հետ կապված՝ սահմանային գոտու ճշտումների գործընթացում պահանջել չեզոք գոտու ստեղծում, քանի որ մի շարք հատվածներում կողմերին բաժանում է մի քանի մետր, ինչը ներկայիս խիստ լարված հարաբերությունների պայմաններում պայթունավտանգ է,
4․ Հանցավոր անգործության, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու պետական սահմանները, ՀՀ քաղաքացիների անվտանգությունը չպաշտպանելու համար հարուցել քրեական գործեր՝ մեղավորներին բացահայտելու և հանցավոր անգործության մթնոլորտը վերացնելու նպատակով»։
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տեսահոլովակի պրեմիերա. Շպռոտ՝ «Հայ ֆիդային»«Հայաստան» դաշինքի հանդիպումը՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքումՌոնալդուն ամփոփել է Հունգարիայի ազգային հավաքականի դեմ Եվրո-2020-ի ռեկորդային խաղի արդյունքներըՎայքում պետական աշխատողներն աշխատանքային ժամին մասնակցում են Փաշինյանի հանրահավաքինՇնողի բնակիչը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել գազատարին, կողաշրջվել, կա զոհ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստանում կհետևի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Տո′, դուք կարա՞ք մեր հետ բանավիճեք․ մենակ մտնեք սենյակները, տպավորություն լինի՝ ժողովրդի հետ եք. Սիմոնյան «Ապագա կա՛» վանկարկելով՝ Փաշինյանը եղեգնաձորցիների հետ հանդիպումն ավարտում է երթովՏանտիրուհին բնակարանագողի հեռացող ոտնաձայնից էր արթնացել, բայց արդեն ուշ էր 33-ամյա արտաշատցին թմրանյութ է պատրաստել վայրաճ կանեփի թփերիցԸնտրակաշառք բաժանելու և ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի Պոլ Պոգբան ճանաչվել է ԵՎՐՈ -2020-ի՝ գերմանացիների դեմ խաղում լավագույն խաղացող Լա՞վ ես ապերո․ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավՆերկայանալով որպես ադրբեջանցի՝ գորիսեցի տղամարդը թրաֆիքինգի է ենթարկել պատերազմում անհետ կորած զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին Մալաթիա-Սեբաստիայի շենքերից մեկում կրկին հրդեհ է բռնկվել․ բնակիչներն ահազանգում են, պատկան մարմինները՝ լռում (տեսանյութեր)Մեկնարկում է Պուտինի և Բայդենի ժնևյան հանդիպումը (տեսանյութ)Մի քանի գյադա գյուդա կա, խորհուրդս՝ ասֆալտի վաննաներ ընդունեք․ Փաշինյան 44-օրյա պատերազմում զոհված Մայիս Հովսեփյանի ընտանիքը կորցնում է տունը. պատկան մարմիններից արձագանք չկա«Ցա՞վ եմ պատճառում»․ շուշեցի կնոջ բնակարանը զավթած թուրքը տեսանյութեր է ուղարկում տնից․ Նաիրա ԶոհրաբյանԵրգի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան՝ «Հիշատակներ»Շահումյանի շրջանը ԼՂՀ անբաժանելի մասն է․ Արցախի ԱԳՆ «Հայաստան» դաշինքի հանդիպումը Ախուրյանում․ (լուսանկարներ)Մուրճը սառը զենք չի համարվում. Փոխոստիկանապետը՝ Փաշինյանի քարոզարշավի մասին Ռյուդիգերը փորձել է կծել Պոգբային ԵՎՐՈ -2020֊ի Ֆրանսիա-Գերմանիա խաղումՍյունիքում երեկ մեր անցկացրած քարոզարշավը փլուզել է ոմանց «карточный домик»-ը. Նիկոլ Փաշինյանը՝ Վայքում էԵթե ՔՊ-ի շրջանում փակ ընտրություն կատարվեր, «հեղափոխության առաջնորդը» չէր հաղթահարի շեմը․ Ստեփան ԴանիելյանՀատուկ հսկողություն քվեաթերթիկների հաշվարկի նկատմամբ Եթե կողմ ես Էրդողանին նաև Սյունիքում տեսնելուն, ուրեմն գնա, քվեարկիր Փաշինյանի օգտին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն «Պառկեք ասֆալտին, սելֆի արեք ու տեղադրեք ձեր պաշտոնական էջերում». Փաշինյանը՝ սյունեցի պաշտոնյաներին Պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ. Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի հարցին Մոսկվայում հայտնի է՝ Հայաստանում ով կհաղթի ընտրություններում․ ԳաբրիելյանովԲաքվում սկսվում է 14 հայ գերիների դեմ քրեական գործով դատավարությունը Հայաստանի կոկորդում մնացած հարցը. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում է 1000 դոլար. Փաշինյան«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկոյան Երևանում քայլերթ կիրականացնի Պրոբլեմ կունենաք, ժամե՛ր ունեք տեխնիկան հանելու ու աշխատելու համար, եթե ոչ, պողպատս ո՞ւր ա․ Նիկոլ ՓաշինյանՈստիկանությունն արձանագրել է ընտրական իրավախախտումների 172 դեպք Ինչու պարտվեցինք Ղարաբաղյան պատերազմում․ Արթուր Վանեցյանէրեխեք ուշադիր. Փաշինյանը խնդրում է երեխաներին վանկարկել «Ապագա կա» Հայաստանում քաղաքական կոռուպցիան հասել է աննախադեպ մասշտաբների․ Արթուր ՎանեցյանԻնչու պետք է հունիսի 20-ին ձայնը տալ հենց «Պատիվ ունեմ» դաշինքին. Սոս Հակոբյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ ՊԵԿ-ը բացահայտել է հարկը, տուրքը խոշոր չափերով չվճարելու և ակցիզային դրոշմանիշերն անօրինական օգտագործելու դեպքեր Թուրքերը հետևողականորեն գնում են դեպի իրենց նպատակը․ Արմեն Գևորգյան «Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում Է․ ՈՒՂԻՂՆարեկ Սարգսյանը դատապարտվեց 3.6 տարվա ազատազրկման Մեռա ասելով՝ էս բարձրախոսի ձայնը բարձրացրեք. Փաշինյանը Ջերմուկում էՔԿ-ն տեսանյութ է հրապարակել Գեղաշենի «Լույս Գերեզման» կոչվող սրբատեղիում կատարված սպանության վերաբերյալ Աղմուկ բարձրացավ, երբ իրանցիներն ուզում էին Սյունիքում արոտավայրեր վերցնել վարձակալությամբ. ՓաշինյանԶգուշացնում ենք երեկվա տուրիստական ակցիայի թափթփուկներին. պատասխան են տալու իրենց գլխով. Քաջարանի քաղաքապետ «Այսօր կայանալու է Պուտին-Բայդեն առաջին հանդիպումը. մեր արտաքին քաղաքականության համար բացվում են նոր մարտահրավերներ»
Ամենադիտված