Կանադան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել գործողությունները, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի
ForeignԿանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն Twitter-ի իր էջում իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ արել պահպանել հրադադարի պայմանները:
«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին հաղորդագրություններով` կապված Հայաստանի տարածք ներխուժման մասին հաղորդագրությունների հետ:
Մենք բոլոր կողմերին հորդորում ենք լիովին պահպանել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանագիրը և շարունակել բանակցությունները մշտական և խաղաղ կարգավորման համար: Բոլոր գործողությունները, որոնք կարող են խարխլել հրադադարի ռեժիմը և հանգեցնել լարվածության սրման, պետք է դադարեցվեն», - գրել է Գառնոն: