Իրանը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին
ForeignԻրանի արտգործնախարարությունը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադրությամբ հետևում է երկու հարևան երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին տեղի ունեցող վերջին իրադարձություններին և հույս ունի, որ վեճը խաղաղ ճանապարհով հնարավորինս շուտ կլուծվի», - ասել է նա:
Խաթիբզադեն ընդգծել է Իրանի պատրաստակամությունը` խթանելու երկու երկրների միջեւ վեճերի խաղաղ կարգավորմանը: