Ուզում եմ հուսալ, որ, առանց պատերազմի, 35 օր անց կհասնենք ընտրությունների. Տիգրան Ուրիխանյան
VideoՄարդկանց կյանքի որակը անցած տարիների ընթացքում չի փոխել՝ չնայած իշխանությունների տված խոստումներին, հետեւապես չեն կարողացել կատարել իրենց խոստումները եւ պետք է հեռանան։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։
«Ինչպիսին է վիճակը, ինչպիսին է մարդու կյանքը բոլոր իմաստներով, այս ամենի համար պատասխանատու են իշխանությունները: Միշտ այդպես է եղել ՝ եթե մարդիկ ապրել են վատ, ուրեմն իշխանությունը պետք է փոխվի, եթե մարդիկ շարունակում են վատ ապրել՝ նշանակում է իշխանությունը պետք է փոխվի: Եթե մարդիկ ապրում են վատ, իսկ իշխանությունները չեն իրականացնում իրենց խոստումները, ուրեմն իշխանությունը պետք է փոխվի», - նշեց պատգամավորը՝ ավելացնելով. «եթե երկրի հանդեպ վտանգը միացել է չիրականացված խոստումներին, չփոփոխված իրականությանը ուրեմն իշխանությունը պետք է փոխվի:
Նա հույս է հայտնել, որ չնայած երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին, այդուհանդերձ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան։ «Ուզում եմ հուսալ, որ, առանց պատերազմի, 35 օր անց կհասնենք ընտրությունների։ Դրանով հնարավորություն կտանք այն մարդանց, որոնք ցանկանում են՝ փոխել այս իշխանությունը՝ փոխեն»,- նշել է ԱԺ պատգամավորն ու ընդգծել. «Փոխեք հներին, փոխեք նորերին, բայց անպայման մասնակցեք այս ընտրություններին և տվեք ձեր քվեն նրանց, ում իսկապես ցանկանում եք տեսնել երկրի ղեկավար»։