Երևանի մեր բակերի անվտանգային սահմանն անցնում է Սև լճի և Կութի սարերով. Վարդան Ոսկանյան
БлогосфераԻրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք՝ ինչո՞ւ ենք մենք հիմա քննարկում Սյունիքի և Գեղարքունիքի անվտանգության խնդիրները։ Որովհետև այդպես էլ ամբողջովին չհասկացանք Արցախի անվտանգային նշանակությունը մեզ համար։
Հիմա էլ, թեև դժվար է միանգամից ընկալել, բայց Երևանի մեր բակերի անվտանգային սահմանն անցնում է Սև լճի և Կութի «հեռավոր» սարերով։
Հայկական սրբազան հողի անկարևոր որևէ կտոր չկա և չի կարող լինել»: