Եռագույնները պիտի ծածանվեին ոչ թե մեր հերոսների շիրիմներին, այլ հայոց բանակի հաղթական շքերթներին. Սերժ Սարգսյան
ԲլոգոսֆերաՀայաստանում պետք է ոչ թե 5 000 նոր գերեզման ավելանար, այլ 5 000 նոր հարսանիք, կնունք ու ծնունդ լիներ: ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից խոսքերը հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Եռագույնները պիտի ծածանվեին ոչ թե մեր հերոսների շիրիմներին, այլ հայոց բանակի հաղթական շքերթներին:
Մեր արցունքները պիտի ուրախության, այլ ոչ թե ողբերգության հույզերից ծնվեին:
Եվ այդ լուսավոր տղաներին, նրանց ընտանիքներին, մեր ողջ ժողովրդին բոլորս պարտք ենք արժանապատվություն, հույս և խաղաղ ու անվտանգ, բարեկեցիկ և հզոր Հայաստան:
Սերժ Սարգսյան»: