«Լիվերպուլ»-ը հաղթեց դարպասապահի գոլի շնորհիվ
СпортԱնգլիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում «Լիվերպուլ»-ը արտագնա խաղում մրցեց «Վեստ Բրոնվիչ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Վեստ Բրոնվիչի»-ի ֆուտբոլիստները: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռոբսոնը: Մուհամեդ Սալահի խաղակեսի վերջնամասում խփած գոլի շնորհիվ թիմերն ընդմիջման գնացին հավսար հաշվով: Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստները կարողացան հաղթանակ տոնել դարպասպաահ Ալիսոն Բեքերի հանդիպման ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ:
«Լիվերպուլ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է, իսկ «Վեստ Բրոնվիչ»-ը` նախավերջինն է: