Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ
VideoԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Երեկ՝ մայիսի 16-ին, այցելել եմ Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ: Տեղերում բնակիչների հետ քննարկել ենք հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց լուծմանն ուղղված անելիքները»: