Արցախցիների 97 տոկոսն օգտվել է սոցիալական աջակցության ծրագրերից
ԱրցախԱրցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է սոցիալական աջակցության մոտ 20 ծրագրից, որոնց մեծ մասը գտնվում է ավարտման փուլում։ Ծրագրերից օգտվել է արցախցիների 97 տոկոսը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ծրագրերում ընդգրկվելու ընթացքում եղել են խնդիրներ՝ կապված փաստաթղթերի անճշտությունների հետ, որոնց, օպերատիվ քննարկման և վերլուծության արդյունքում, ընթացք է տրվել: