Բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները մեծացնելը կարևոր գործիք է․ Հայկ Կոնջորյան
ԲլոգոսֆերաԻմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քիչ առաջ նամակներով դիմեցի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ղեկավար կազմին և պատգամավորներին՝ կոչ անելով մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ անհապաղ դուրս բերելու ադրբեջանցի զինվորներին ՀՀ ինքնիշխան տարածքից և հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները մեծացնելը կարևոր գործիք է՝ հարցի շուտափույթ կարգավորման համար»,- գրել է Կոնջորյանը։