Զիդանը հայտնել է, որ ինքը չի ասել «Ռեալի» խաղացողներին ակումբը լքելու իր մտադրության մասին
Սպորտ«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին մադրիդյան ակումբի խաղացողներին ասել է իր կարիերան ավարտելու մասին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ 48-ամյա ֆրանսիացի մասնագետը նախորդ շաբաթ օրը ֆուտբոլիստներին հայտնել է առաջիկայում ակումբը լքելու իր մտադրության մասին:
«Ինչպե՞ս ես կարող եմ մրցաշրջանի այս պահին ֆուտբոլիստներին ասել, որ հեռանում եմ: Դա սուտ է: Մենք նպատակ ունենք ավարտելու մրցաշրջանը։ Չնայած դժվարություններին՝ մենք շարունակում ենք պայքարել Լա Լիգայում հաղթանակի համար , - Զիդանի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Իսպանիայի առաջնության ավարտից առաջ կայացած տուրի համար «Ռեալը» մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է`երկու միավորով հետ մնալով առաջատար «Աթլետիկոյից»: