Բանակցություններ դեռ չեն եղել, երևի կլինեն, ամեն ինչ լավ է. Վերին Շորժայի գյուղապետ
ՀասարակությունԲանակցություններ դեռ չեն եղել, գյուղում իրավիճակը նույնն է՝ ոչ մի փոփոխություն, ամեն ինչ լավ է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը:
Մեր այն հարցին, թե առաջիկա օրերին բանակցություններ նախատեսվո՞ւմ են, գյուղապետը պատասխանեց. «Երևի հա, բայց, թե երբ դա կլինի՝ չգիտեմ»:
Նա ասաց, որ որևէ խնդիր չունեն. «Ամեն ինչ լավ է, մեր տղերքը հսկում են սահմանները»,- ընդգծեց գյուղապետը:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է, ինչ Վերին Շորժայում ադրբեջանական ԶՈՒ-երը, մոտավորապես, 300-400 մետր առաջ են եկել։
Այսօր էլ ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է, իսկ բանակցություններն էլ շարունակական բնույթ կունենան:
Զվարթ Պետրոսյան