Էրդողանն անիծել է Ավստրիայի կառավարությանը
ԱշխարհԹուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անիծում է Ավստրիայի կառավարությանն այն բանից հետո, երբ Ավստրիայի դաշնային գերատեսչություններում բարձրացվել են Իսրայելի դրոշները:
Ինչպես ավելի վաղ ասել էր Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Իսրայելի դրոշը բարձրացվել է կանցլերի դաշնային գերատեսչության տանիքին՝ ի նշան համերաշխության, քանի որ «Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներն արժանի են ամենավճռական դատապարտման»: Կանցլերի գրասենյակից հետո, Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես բարձրացրել է Իսրայելի դրոշը՝ հայտարարելով իր վճռական աջակցության մասին:
«Ես անիծում եմ Ավստրիայի կառավարությանը, որը Իսրայելի դրոշը կախել է կանցլերի վարչակազմի շենքի վրա: Ահաբեկչական պետության դրոշը բարձրացնելը քո պետական շենքի վրա նշանակում է նույնացնել քեզ ահաբեկչության հետ: Ըստ ամենայնի, Ավստրիան փորձում է ստիպել մուսուլմաններին վճարել իր կողմից կատարված հրեաների ցեղասպանության համար»,- ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Անկարայում: