«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ Տասմագամբետով Պուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Տեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր Բավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. Հարությունյան Պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ․ Փաշինյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել 

Սեփական իշխանությունը ատամներով պահում են ու շարունակում նորանոր փորձանքներ բերել երկրի ու ժողովրդի գլխին․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան վեց ամիս ժամանակ է անցել, սակայն Հայաստանը դեռևս չի հասցրել ուշքի գալ։ Հասկանալի է, թե պատերազմից հետո ինչպիսի ծանր վիճակում է հայտնվել մեր երկիրը, բայց մյուս կողմից էլ՝ կես տարին բավական ժամանակահատված էր, որպեսզի գոնե ամենառանցքային անվտանգային խնդիրներին լուծումներ տրվեին։ Բայց իշխանությունները ոչ միայն չեն հեռացել, ամուր կառչել են աթոռներից՝ թույլ չտալով ունակ ուժերին երկիրը «խելքի բերել», միևնույն ժամանակ փաստացի վատնել են մեր թանկագին ժամանակը անիմաստ խոսակցությունների, էժանագին փիառի վրա և փորձել են, որքան հնարավոր է, երկարացնել իրենց պաշտոնավարումը, իսկ այդ ընթացքում մեր անվտանգությունն ավելի խոցելի է դարձել։

Կես տարվա այս ժամանակահատվածը նաև խորհրդանշական է, քանի որ փաստացի համընկնում է Նիկոլ Փաշինյանի՝ անցած տարվա նոյեմբերի 18-ին ներկայացրած «ճանապարհային քարտեզի» ժամկետի հետ։ Այսօր ավարտվեց այդ ժամկետը: Թերևս կհիշեք՝ Փաշինյանն այդ ճանապարհային քարտեզով հանրությունից, ըստ էության, 6 ամիս ժամանակ էր խնդրում՝ այդ ժամանակահատվածում պետության համար ամենակարևոր անելիքները գլուխ բերելու ու հունիսին հաշվետվությամբ հանդես գալու համար։ Ի վերջո, ճանապարհային քարտեզում նշված անելիքներն իրականացնելու փոխարեն Փաշինյանը միայն մեկ գործով է զբաղված՝ իր աթոռը պաշտպանելով։ Իսկ մինչ այդ մեր անվտանգային համակարգը փաստացի մնում է բախտի քմահաճույքին և չի համապատասխանեցվում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրադրության պահանջներին։

Դրա համար էլ այսօր Նիկոլի պատճառով Արցախի հարցը դարձել է Սյունիքի հարց, իսկ վաղն էլ կարող է դառնալ ամբողջ Հայաստանի հարց, երբ արդեն հակառակորդը կարող է առանց զենքի օգնությանը դիմելու հանգիստ ներխուժել Հայաստանի ցանկացած տարածք ու հրաժարվել հեռանալ, ապա իրեն թույլ տալ ցանկացած սադրանք իրականացնել, սպառնալ բնակչությանը և այլն։ Այնինչ, եթե Փաշինյանն անկարող էր խնդիր լուծել, պարտությունից անմիջապես հետո կարող էր արժանապատիվ կերպով հրաժարական տալ, և մենք այսօր այսպիսի անօգնական վիճակում չէինք հայտնվի։ Սակայն Փաշինյանը փորձում է ատամներով պահել սեփական իշխանությունը թեկուզ այն պայմաններում, երբ իր իշխանության բացահայտ անգործությունը բոլորիս աչքի առաջ է, իսկ ծանրագույն հետևանքները ամեն օր զգում ենք։

Բայց հատկանշական է, որ այսքանից հետո էլ սեփական անգործությունը արդարացնելու փորձեր է կատարում։ Այսպես, հակառակորդի՝ Սյունիք ներխուժելուց մի քանի օր առաջ առաջնագծի կահավորման ու սահմանների պաշտպանության հարցին ի պատասխան Փաշինյանը բարձրագոչ կերպով հայտարարում էր. «Հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև այդ արվողի հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի։ Էն առաջնագիծը, որը տեսանելի է, մատչելի է, ուրեմն վատ առաջնագիծ է»։ Շատ զարմանալի է Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ հայկական կողմից պաշտպանությունը տեղակայություն պետք է ունենա, իսկ մարդիկ պետք է տեսնեն, որ Հայաստանը հենակետեր ունի սահմանին, որպեսզի զգան, որ իրենք ապահով են ու չթողնեն հեռանան։

Մյուս կողմից էլ՝ հարցական է, թե այդ ո՞ւր է Փաշինյանի ասած «գաղտնի» առաջնագիծը ու դրա կահավորումը, երբ հակառակորդն ինչքան ուզում է, այնքան խորանում է ՀՀ տարածքից ներս։ Այն ոչ միայն անտեսանելի է, այլև ստացվում է, որ փաստացի գոյություն չունի։ Ու իշխանական մտածելակերպի խեղկատակությունը այն աստիճանի է հասնում, որ նրանց ներկայացուցիչները այցելություններ են կատարում սահմանային գոտի ու նկարներ են հրապարակում՝ ցույց տալու համար, թե երկիրն անվտանգ է։ Այդ իսկ պատճառով, երբ օրերս Տիգրան Ավինյանը լուսանկար էր հրապարակել ՀՀ Սյունիքի մարզից, այն բուռն քննարկումների առիթ դարձավ։ Թողնենք մի կողմ կարծիքները՝ լուսանկարն, ի վերջո, Սև լճի մոտից էր արված, թե Սագի լճից, թե մեկ այլ տեղից. փաստը մնում է փաստ, որ լուսանկարվելով ու փիառվելով հնարավոր չէ անվտանգության ապահովման պատրանք ստեղծել, քանի որ այն չի ծառայում իր վերջնական նպատակին և միայն հանրության զգոնությունը բթացնելու ժամանակավոր էֆեկտ ունի։ Եվ սա մի խնդիր է, որ պետք է մեկընդմիշտ գիտակցել։

Պատերազմի ընթացքում տեսանք լուսանկարչական ու ընդհանրապես շոուների հետևանքը, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սուրճ էր խմում և նկարվում, իսկ Արծրուն Հովհաննիսյանն էլ «հայտնվում» էր հակառակորդի կողմից գրավված Հադրութում ու, չգիտես ինչու, միայն հայերի էր տեսնում, և այդպես շարունակ։ Պատահական չէ, որ իշխանություններն այսպիսով հանրության աչքին արդեն իսկ արժեզրկել են իրենց, և մարդիկ դադարում են հավատալ նրանց շոուներին ու խոսքերին, քանի որ դրանք որպես կանոն միշտ կեղծ են դուրս գալիս։ Ու այս դեպքում պետք չէ խոսել մեդիատեռորի, ոչ հավաստի տեղեկությունների ու նման անհեթեթությունների մասին: Այս երկրում մեդիատեռոր անող միայն մեկ ուժ կա, դա գործող իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը երբեք, ոչ մի հարցում մեկ բառ անգամ ճիշտ չի խոսում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացիՄիրզոյանն այցելել է Սաուդյան Արաբիա ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասինՍինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունենԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունըԲավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. ՀարությունյանՊետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել էԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենինԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼրատվությունից իմացա, շատ բան չգիտեմ, չեմ հարցաքննվել․ Ավանեսյանը՝ ԱՆ ձերբակալված պաշտոնյանի մասինԵրևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ ու մասնագետներՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպանՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիՀայաստանում օգոստոսի 3-ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՀայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ․ ՓաշինյանԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և մեկ անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը ավարտվել էՈվքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՎերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականինԵս հիմա իմ աշխատավայրում եմ․ ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը Ամենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավ Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. պատգամավոր Մասկը մտադիր է գումար գանձել X-ի նոր օգտատերերիցԲերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը. «Հրապարակ»Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբանԲարբաջում եք, իշխանափոխություն ուզում, բայց հանրահավաքին 10 մարդու չեք կարողանում հավաքել․ Խաչատրյան Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ցեղասպանությունը շարունակվում է. Ռուստամ Բաքոյան Ապամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ֆիզիկական պատրաստություն առարկայի քննությանը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար)Հունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակը (լուսանկարներ, տեսանյութ) Աղմկահարույց լինեին, թե չլինեին քանդման աշխատանքները, որևէ մեկի ամառանոցը այգու մեջ չի կարող լինել Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում ենՃապոնիան հայտարարել է աշխարհին սպառնացող նոր վտանգների մասին Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբան
Ամենադիտված