Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը չհաղթեց ՕԽ քառորդ եզրափակիչում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել Այդ ի՞նչ են սրանք պատրաստվում անել, որ դրա համար իրենց պետք է ազգովի հայհոյեն. Ղազինյան Այս խորհրդարանի մեծամասնության լեգիտիմությունը կասկածելի (գուցեև թուրքական) ծագում ունի․ Զաքարյան Գեղարքունիքում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ Հարթաշեն բնակավայրում խոշար հրդեհ է բռնկվել Ծաղկաձորում 28-ամյա տղամարդը կվադրոցիկլով բախվել է ռեստորանային համալիրի պատին. ժամեր անց նա հիվանդանոցում մահացել է ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք Երևանում հայտնաբերվել է հայտնի գործարարներից մեկին պատկանող Range Rover-ը, որի վրա կան կրակոցի հետքեր 

Ժամանակն է, որպեսզի հասարակությունը զինվի դրական էներգիայով. Զաքարյան

Բլոգոսֆերա

Արտահերթ ընտրությունները՝ ցանկացած երկրում նշանակում են, որ առկա է քաղաքական իշխանության և կառավարման համակարգի ճգնաժամ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակից շուտ գնալ նոր իշխանության ձևավորմանը: Նոր իշխանությունը, կամ արտահերթ ընտրությունը, որպես կանոն տվյալ ժամանակահատվածի հակաճգնաժամային գործիքն է, որով սահմանադրական և օրինական ճանապարհով քաղաքացիներին հնարավորություն են տալիս դուրս գալ ստեղծված իրավիճակից: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանը։ 

«Ցանկացած ընտրություն ունի իր նպատակը.
Հերթական ընտրությունները սովորաբար ընկալվում են որպես պետության կայուն զարգացման, հաջորդ իշխանության ձևավորման միջոցով հանրային ու պետական նշանակության խնդիրների լուծման միջոց: Հերթական ընտրությունները կայուն իրավիճակներում, քաղաքական դաշտի հերթական ընտրապայքարի, պետության ապագայի հաջորդ փուլի զարգացման ու առաջընթացի ծրագրային պայքար է:

ՀՀ բոլոր ընտրությունները՝ մինչև 2017թ. եղել են հերթական ընտրություններ՝ բացառությամբ 1998թ. նախագահական և 2018թ. խորհրդարանական ընտրությունները: 1995թ., 1996թ., 2003թ., 2007թ., 2008թ., 2012թ., 2013թ., 2017թ. համապետական ընտրություններում մեր քաղաքացիները կայուն զարգացման պայմաններում կայացրել են պետության ապագայի և զարգացման հաջորդ փուլի ընտրությունը:

Արտահերթ ընտրությունները՝ ցանկացած երկրում նշանակում են, որ առկա է քաղաքական իշխանության և կառավարման համակարգի ճգնաժամ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակից շուտ գնալ նոր իշխանության ձևավորմանը: Նոր իշխանությունը, կամ արտահերթ ընտրությունը, որպես կանոն տվյալ ժամանակահատվածի հակաճգնաժամային գործիքն է, որով սահմանադրական և օրինական ճանապարհով քաղաքացիներին հնարավորություն են տալիս դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Ե՛վ 1998թ. նախագահական ընտրություններում, և՛ 2018թ. խորհրդարանական ընտրություններում հեռացող Նախագահը, կամ իշխող մեծամասնությունը պարտված համարելով իր ծրագրերն ու առաջնահերթությունները՝ իրենց տեղը զիջել են այլ քաղաքական ուժերի: Այսինքն՝ ընտրության պատճառ հանդիսացած իշխանությունները համակերպվել իրենց պարտության (գուցե նաև ժամանակավոր) հետ, բայց լիարժեք իրավունք են ունեցել մնալու և շարունակելու իրենց քաղաքական պայքարը:
2021թ. ցավոք մենք պարտադրված ենք գնալու ՀՀ պատմության մեջ երրորդ արտահերթ ընտրությունների:

Այս իրավիճակը խիստ բացառիկ է, և համեմատելի չէ արտահերթ ընտրությունների նախորդ պատճառների հետ: Այս արտահերթ ընտրությունները գործող իշխանության հետ ոչ թե ծրագրային կամ գաղափարական հակասությունների արդյունքն է, այլ պետության հանդեպ սպառնալիքների և ազգային խոշորամասշտաբ ձախողումների հետևանք:

Կապիտուլյացված Նիկոլը և իր ձախողված ապազգային “կերպարները” գիտակցում են, որ վաղ թե ուշ պետք է հեռանան և հեռանալու համար ընտրել են այս ճանապարհը, որպեսզի իրենց անվտանգ հեռացման գործը դնեն հասարակության վրա: Իսկ եթե ընտրության արդյունքում մնան, ապա Արցախը թշնամուն հանձնելու, 5000-ից ավելի զոհերի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի սահմանամերձ շրջանները բզկտելու, պետական համակարգը ձախողելու, տնտեսությունն ու անվտանգությունը քայքայելու, ինչպես նաև միտումնավոր պարտված պատերազմի պատասխանատվության ամբողջ բեռը դնելու են ժողովրդի վրա: Սա է նիկոլիզմի հաշվարկը:

Բացի այդ, նիկոլիզմն ունի նաև իր գոյության պահպանման խնդիրը: Հույս ունեն, որ վարչական ռեսուրսների, կեղծիքների և ուժային բախումների միջոցով կարող են վերարտադրվել: Դա ինքնապահպանական բնազդն է, որը բացառել չի կարելի:
Կյանքը շարունակվում է և ապրել է պետք: Ապրել որպես Հայ, ապրել արժանապատիվ և անվտանգ կյանքով: Ապրել զարգանալու, ուժեղանալու և պետությունը վերականգնելու ճանապարհով: Ապրել համերաշխ ու միասնական: Ապրել հավատով ու հույսով: Սա արտահերթ գերնպատակներ են, որոնք միավորելու են ճգնաժամից դուրս գալու համար պայքարող բոլոր քաղաքական ուժերին:

Ժամանակն է, որպեսզի հասարակությունը զինվի դրական էներգիայով, ոգեղեն ու իրատեսական նպատակներով: Մենք պետք է կտրենք մեր կապը ստի, կեղծիքի, ատելության, միմյանց դեմ տարվող քարոզչության, անհանդուրժողականության հետ: Որպես ժողովուրդ՝ մենք պետք է կտրենք մեր կապը անցյալի և նիկոլիզմի հետ: Անցյալի ողբերգական երեք տարիները պետք է դաս լինի մեր բոլոր քաղաքացիների համար:

Աստված պահապան մեր ժողովրդին»,-գրել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը չհաղթեց ՕԽ քառորդ եզրափակիչում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել Այդ ի՞նչ են սրանք պատրաստվում անել, որ դրա համար իրենց պետք է ազգովի հայհոյեն. Ղազինյան Այս խորհրդարանի մեծամասնության լեգիտիմությունը կասկածելի (գուցեև թուրքական) ծագում ունի․ Զաքարյան Գեղարքունիքում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ Հարթաշեն բնակավայրում խոշար հրդեհ է բռնկվելԾաղկաձորում 28-ամյա տղամարդը կվադրոցիկլով բախվել է ռեստորանային համալիրի պատին. ժամեր անց նա հիվանդանոցում մահացել է ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպքԵրևանում հայտնաբերվել է հայտնի գործարարներից մեկին պատկանող Range Rover-ը, որի վրա կան կրակոցի հետքերԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Բրյուսելում սահմանային իրավիճակի հետ կապված աշխատանք է տարվել․ Զոհրաբյան Աստղագուշակ՝ օգոստոսի 1-ի համարՕգոստոսի 1․ Օրվա խորհուրդՆրանք, ովքեր հավին մի բուռ կորեկ քցած չկան, ինձ մարդասիրության դասեր են տալիս․ Սոֆյա Հովսեփյան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններումԵվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում իմ բացթողումների և թերացումների համար․ Տաթևիկ Հայրապետյան Լուկաշենկոն ներկա է գտնվել ավագ թոռնուհու հարսանիքին (լուսանկար)Հորդառատ անձրևի հետևանքները Սառնաղբյուրում (տեսանյութ) Բայդենը խորհրդակցության ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում (տեսանյութ) Ստեփանակերտում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել. Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ Կոտայքում Mercedes-ը բախվել է քարե պատնեշին. 16-ամյա 2 տղա տեղափոխվել է հիվանդանոցԱդրբեջանի ԶՈւ-երը թիրախային կրակ են արձակել թիկունքային ապահովման մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն. ՊՆ (լուսանկարներ)Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ստեփանակերտից ոչ հեռու (տեսանյութ)Նորակոչիկները քոչարի են պարել Խոր Վիրապում (տեսանյութ)Մարիամ Մելիքյանը նշել է, թե քանի երեխա է ցանկանում ունենալ ԵՄ-ն Վրաստանին սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես գլխավոր դասախոս Ինչպիսին է Իվետա Մուկուչյանն առանց դիմահարդարման (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է Թուրքիայում անտառները հրկիզելու մեջ կասկածվողի ձերբակալման մասինԵրևանի Շիրակի փողոցում ծառն ընկել և մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը «Ցույց տուր նրան ամեն ինչ». 4 հիանալի դիրք` գեղեցիկ տեսարանի և հաճույքի համարԱՄՆ-ն վերսկսում է անօրինական միգրանտների արագացված արտաքսումն իրենց հայրենիք Գեղարքունիքի մարզի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան համաձայնվել է համացանցով մերկանալ ու պարել. նրան սպառնացել են` եթե 1500 դոլար չտաս, տկլոր պարդ գցելու ենք ֆեյսբուք Ովքեր կնշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում. Hraparak.am Ինչպես է կատուն սատկացնում օձին (տեսանյութ)Վրաստանը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել ԹուրքիայինԽաբարովսկում Սու-35Ս ինքնաթիռ է կործանվել Մայա Պողոսյանի լողափնյա լուսանկարըԱհա այսպես էլ գլխիվայր շուռ են տալիս իրականությունը. Վարդան Ոսկանյան Գեղարքունիքի մարզպետը «յուրացրե՞լ» է իր նախորդի աշխատանքի արդյունքները.Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ) Ջրափրկարարները ջրից դուրս են բերել 11-ամյա Է․ Թ․-ինՌուսաստանում միգրանտների համար քննությունը կանցկացվի նոր առաջադրանքներով Սովորողները կամ պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն. նախագիծ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Արմեն Շեկոյանի հոգեհանգստին (տեսանյութ) Վերելակի տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է տղամարդը ձեռնաշարժությամբ զբաղվում անծանոթ աղջկա աչքի առաջ (տեսանյութ)Օգոստոսի 1-ին ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկությունը կլինի անվճար Թուրքիայում գնդակահարել են 7 հոգուց բաղկացած քուրդ ընտանիքի և այրել նրանց տունը (տեսանյութ)Վրաերթի էր ենթարկվել նաև ամուսինը
Ամենադիտված