Նոր գրավիչ հեռուստանովել հայկական մեդիա դաշտում` «Վերջնագիծ»
VideoԿյանքը փորձությունների մեծ անիվ է, որը հակում ունի կրկնվելու: Ընկերների համար չխնայելով ոչինչ` ֆիլմաշարի հերոսը իր կյանքից 12 տարի նվիրում է ընկերներին: Կյանքը մնում է նույնը, բայց ընկերներն են փոխվում: Ժամանակը չի խնայում անգամ նրան կյանք պարգևած հորը: Փոխվել էր ամեն ոք և ամեն ինչ: Իրականությունը թեպետ նույնն էր, սակայն ֆիլմաշարի հերոսը զգում է իրեն օտար: Ու այդ օտար իրականության մեջ հանդիպում է նրան: Ո՞ւր է տանում հեռուստադիտողին այս ճանապարհը. դեպի սկիզբ, որը կոչվում է վերջնագիծ: USArmenia և Նոր Հայաստան հեռուստաընկերությունների եթերներում միաժամանակ մեկնարկել է նոր` «Վերջնագիծ» հեռուստանովելը, որը, ըստ ստեղծագործական խմբի մտահղացման, խոստանում է նոր խոսք ներկայացնել հեռուստանովելների ժանրում:
Բեմադրող ռեժիսոր – Լուսինե Մարտիրոսյան
Պրոդյուսերներ – Գոռ Վարդանյան, Լուսինե Մարտիրոսյան
ԴԵՐԵՐՈՒՄ
Գևորգ Գրիգորյան
Աննա Գրիգորյան
Անդրանիկ Հակոբյան
Լևոն Ավետիսյան
Մարգարիտա Օգանովա
Իրինա Ղարիբյան
Գեղամ Շերոյան
Աշոտ Քարտաշյան
Հայկ Աֆրիկյան
Սարգիս Հարությունյան
Վլադ Նալջյան
Գեղամ Հովհաննիսյան
Ֆիլմաշարը կարելի է դիտել նաև հետևյալ Յութուբյան հասցեով: