Քաղաքագետ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը գրում է.
«ՊՆ, ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, Ռազմական ոստիկանություն, ՀՔԾ այդպես էլ Դանիել Իոաննիսյանի և նրան մարտական դիրքեր ներխուժելու թույլտվություն տվածների նկատմամբ քրեական գործ չեք հարուցելո՞ւ։
Նա ներխուժել է մարտական դիրքեր, զրուցել զինվորների հետ, նրանց անհայտ ծագման սնունդ բաժանել, բարոյական աջակցություն ցուցաբերել և այդ մասին խոստովանական ցուցմունք գրել»։