Իսրայելը հարվածներ է հասցրել «Համասի» տեխնոլոգիական դեպարտամենտի ռազմական համալիրին
ԱշխարհԻսրայելացի զինյալները հարվածներ են հասցրել «Համասի» տեխնոլոգիական դեպարտամենտի ռազմական համալիրի վրա, հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը: «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի Պաշտպանության ուժերի գրոհայինները հարվածեցին «Համասի» տեխնոլոգիական վարչության ռազմական համալիրին: Համալիրը տեղակայված էր Ջաբալիա շրջանում գտնվող շենքերից մեկում», - ասված է հայտարարության մեջ:
Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվեց մայիսի 10-ի երեկոյան: Էսկալացիայի սկզբից ի վեր՝ Պաղեստինի անկլավից 3750 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ Շուրջ 550 ընկել է անկլավի ներսում։ Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի արդյունավետությունը գնահատում է 90%: