Ինչպես գրել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, ԱՄՆ-ն կարող է Աֆղանստանից դուրս բերած իր զորքերը տեղակայել Ուզբեկստանում և Տաջիկստանում, բայց այս հարցի շուրջ դեռ պայմանավորվածություններ չկան: ՌԻԱ Նովոստիին հարցազրույց տված փորձագետները նշել են, որ Տաշքենդը և Դուշանբեն դժվար թե համաձայնվեն դրան` հաշվի առնելով Մոսկվայի հետ իրենց սերտ կապերը:
«Ակնհայտ է, որ որոշում կայացնելով զորքերը դուրս բերել Աֆղանստանից` Միացյալ Նահանգների կառավարությունը չի ցանկանա կորցնել վերահսկողությունը այդ տարածքի վրա և մտադրվում է Աֆղանստանում այսօր ունեցած իր ռեսուրսների գոնե մի մասը, որն այսօր ունի Աֆղանստանում, տեղակայել հարևան երկրներում»,- լրագրողներին ասել է Նարիշկինը:
«Մենք հասկանում ենք և նույնիսկ տեղեկություն ունենք, որ նման փորձեր արվում են և արվելու են: Եվ շատ հուսով ենք, որ ոչ միայն գոծընկերները, այլ նաև ՀԱՊԿ դաշնակիցները չեն համաձայնվի դրան», - հավելել է ՌԴ ԱՀԾ-ի տնօրենը: