ՊՆ և ԳՇ ներկա ղեկավարությունը Հադրութն ու Շուշին հանձնողներն են. նրանք Գորիսն ու Կապանն էլ կհանձնեն. Արմեն Այվազյան
БлогосфераՊատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօրվա ամենակարևոր հարցը Հայկական բանակը հայրենաշունչ, փորձառու և տաղանդաշատ հրամանատարության տակ դնելն է։ ՊՆ և ԳՇ ներկա ղեկավարությունը Հադրութն ու Շուշին հանձնողներն են։ Նրանք Գորիսն ու Կապանն էլ կհանձնեն և հանգիստ խղճով շքանշաններ կստանան։
Քաղաքական ընդդիմությունը հե՛նց այսօր, մինչև հերթական գումարման ախոռատան «ընտրությունները» պետք է այդ հրատապ հարցը բարձրացնի՝ ցույցերով և քաղաքական ճնշման ուրիշ եղանակներով Վաղարշակ Հարությունյանի և Արտակ Դավթյանի անհապաղ հրաժարականը պահանջի։ Ժողովրդին այս մեկ կոնկրետ հարցով պետք է փողոց հանել։ Իսկ եթե ընդդիմությունը դա չի անում, այլ որոշել է, որ իր գործը մինչև հունիսի 20-ը Նիկոլին հայհոյելն է միայն լինելու, ապա ուրեմն Հայաստանը հանձնելու նույն սցենարի մեջ է՝ կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար։
Որպես ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ առաջարկում եմ գնդապետ Կարեն Ջալավյանի (մարտական անունը՝ Քյոխ) , իսկ ՀՀ պաշտպանության նախարար՝ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի թեկնածությունները (երկուսն էլ «Արցախի հերոս» են)։
Հայե՛ր, եթե չեք ցանկանում դառնալ անհայրենիք թափառականներ, զօրուգիշեր մտածեք ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԶԵՆՔԻ, ԲԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ մասին»։