Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» Փաշինյանը Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House ՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը Խուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. Բեգլարյան 

Անվտանգային հարցերում միայն արտաքին ուժերի հետ հույսեր կապելու գինը․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ մեր ներքաղաքական դաշտը ողջ ներուժով պատրաստվում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, արտաքին անվտանգային մարտահրավերները առավել մեծ թափով են գլուխ բարձրացնում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ադրբեջանի ագրեսիվ գործելակերպին և Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին։ Ադրբեջանական պլանը պարզ է՝ իրավիճակը հասցնել ռազմական էսկալացիայի ու հիմքեր ստեղծել, որոնք իրեն թույլ կտան ներխուժել Սյունիքի խորքերը ու այդպիսով պարտադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումը։ Սա՝ մեղմ ասած: Հենց դրանով է պայմանավորված, որ պաշտոնական Բաքուն անցել է ուժի բացահայտ ցուցադրության։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, այս օրերին ընթացող լայնամասշտաբ զորավարժություններում ներգրավված են մինչև 15 հազար զինվորականներ և մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա։ Ընդ որում, այս տարվա 5 ամիսների ընթացքում սա արդեն 5-րդ զորավարժությունն է, ինչը մեծ թիվ է այդ կարճ ժամանակամիջոցի համար։ Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկել հայկական կողմն այս ամիսների ընթացքում։ Հայաստանն իշխանությունների պատճառով անգամ ի վիճակի չի եղել նախաձեռնել սեփական սահմանների կահավորման հարցը, ուստի այս պայմաններում միգուցե անիմաստ է խոսել այն մասին, թե մեր երկիրը կարող էր որպես ուժի ցուցադրության համապատասխան գործիք խոշորամասշտաբ զորավարժություն կազմակերպել։ Ստացվում է, որ երկրի ներսում անվտանգության համակարգի ձևավորումը և ամրապնդումը ամենահրատապ հարցն է, որի ուղղությամբ առանց ժամանակ կորցնելու պետք էր շատ ակտիվ ջանքեր գործադրել։

Ճիշտ է՝ միջազգային հանրության և ընդհանուր առմամբ տարածաշրջանում ներկայացվածություն ունեցող խաղացողների դերակատարությունը տեղի ունեցող գործընթացներում և հակամարտություններում շատ կարևոր է, սակայն մյուս կողմից՝ չարժե գերագնահատել դրա նշանակությունը։ Արցախյան պատերազմի ընթացքը ևս ցույց տվեց, որ միջազգային հանրության տարբեր շրջանակներ կարող են Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններ անել, սակայն դրանց այդպես էլ կոնկրետ գործողություններ չեն հետևում։ Այդպես եղավ, օրինակ՝ օտարերկրյա վարձկան գրոհայիններին մարտական գործողություններում ներգրավելու հարցի դեպքում, երբ Հայաստանում ակնկալիքներ կային, թե ահաբեկիչներից եկող վտանգը չեզոքացնելու նպատակով միջազգային հանրությունը կներգրավվի հակաահաբեկչական գործողություններում։ Կարելի է հիշել, թե Փաշինյանն այս մասին ինչպիսի հայտարարություններ էր անում։

Բայց միջազգային շրջանակները ոչ միայն հակաահաբեկչական գործողություններ չձեռնարկեցին, այլև կարծես թե շատ արագ մոռացան այդ փաստի մասին։ Բացի այդ, Հայաստանը մի՞թե լրջորեն ակնկալում է, որ Ղազախստանն ո ւ Ղրղզստանը, որոնք պանթուրքական բազմաթիվ ծրագրերի շրջանակներում սերտորեն համագործակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, պետք է ուժեր ուղարկեն ադրբեջանական զինվորականներին Հայաստանի տարածքից հետ մղելու համար։ Ամեն դեպքում չպետք է կտրվել իրականությունից և հիմնական հույսը դնել արտաքին ուժերի վրա, թե նրանք հարցերը կարող են լուծել, քանի որ այդ հույսերը կարող են ուղղակի չարդարացնել իրենց։

Անհրաժեշտ է առաջնորդվել միայն ու միայն իրատեսական մոտեցմամբ։ Նախ՝ Հայաստանն ինքը պետք է կարողանա զարգացնել իր ներուժը և ի վիճակի լինել ինքնուրույն լուծել անվտանգային հարցերը։ Իսկ երբ մեր երկիրն իրենից ուժ ներկայացնի, ապա արտաքին դերակատարները հաշվի կնստեն մեր կարծիքի հետ։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարըԽուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին Մեր պաշտպանության հիմքերն այդ տեղամասերում քանդվում են. Տիրան Խաչատրյանը՝ գյուղերի հանձնման մասին (տեսանյութ) «Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Հուսով, հավատով, Վեհափառ Հոր օրհնությամբ․ Լիլիթ Գալստյան Այրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Կարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ) Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Տավուշում սահմանազատման գործընթացը
Ամենադիտված