Ինչպես է, ինչպես չէ, չեմ տիրապետում այդ նյութին․ Դումանյանը՝ Վարդենիսի միջադեպի մասին
Ես ինձ անհարմար չեմ զգում, մտահոգված եմ: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Վերջինս լրագրողների՝ ՀՀ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերին, պատասխանեց. «Ես իշխանության ղեկավար չեմ, ես ոլորտի պատասխանատու եմ և շարունակում եմ մնալ. ես իմ ճակատը համարում եմ իմ ոլորտը, իսկ մնացած հարցերում այնպես եմ, ինչպես բոլորը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ մտահոգություններ կան և կլինեն, քանի դեռ ունենք խդիրներ, հատկապես՝ սահմանին:
Իսկ լրագրողների՝ ՀՀ սահմանից տարածված ադրբեջանցի և հայ զինվորների մասնակցությամբ խայտառակ տեսանյութի վերաբերյալ Վահրամ Դումանյանը պատասխանեց. «Կա այն ինչ կա, որևէ խորհրդարվոր երևույթներ տեղի չեն ունենում, հանգի՛ստ եղեք, կուլիսային բաներ իմ մասնակցությամբ չկան, նման բան գոյություն չունի: Ինչպես է, ինչպես չէ, չեմ տիրապետում այդ նյութին, դուք ԿԳՄՍ նախարարի հետ եք խոսում»,- նշեց նա: