Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Փիթըր Մաուերի հետ Կոտայքում վրաերթի են ենթարկել 17-ամյա հեծանվորդի, որը հոսպիտալացվել է ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին 16 օր է, ինչ Սյունիքից կորած անզեն զինծառայողների մասին տեղեկություն չկա. որոնողական աշխատանքները շարունակվում են. «Փաստինֆո» Հայաստանն արձանագրել է գյուղատնտեսական արտադրության ամենամեծ աճը ԵԱՏՄ- ում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այրվել է Lada Priora ավտոմեքենա 2021թ. առաջին կիսամյակում հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,1%-ով (տեսանյութ) ՀԺՄ-ն կոչ է անում զերծ մնալ խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց Ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության. ՍԱՏՄ-ն զրկել է աշխատանքի իրավունքից Բորիս Սահակյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար 

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել

Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամի եկամուտները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը.

«Այսպես, 2002-2018 թվականների ընթացքում Արմեն Գևորգյանի և նրա հետ փոխկապակցված անձանց օրինական եկամուտների հանրագումարը կազմել է ընդհանուր 743.458.821 ՀՀ դրամ, մինչդեռ վերջիններիս անվամբ նույն ժամանակահատվածում գրանցվել է Արմեն Գևորգյանին փաստացի պատկանող` Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող` վերը նշված գումարը բազմակի անգամ գերազանցող արժեքի 39 միավոր անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունք։

 Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ներգործել է մի շարք մարզերի համայնքների ղեկավարների վրա՝ վերջիններիս դրդելով գործող օրենսդրության խախտմամբ` ձևական աճուրդներ անցկացնելու եղանակով, համայնքներին պատկանող որոշ հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր հետ փոխկապակցված անձանց անվամբ։

Նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող հիշյալ անշարժ գույքերի պայմանագրային արժեքը կազմել է 751.268.208 ՀՀ դրամ, մինչդեռ նույն անշարժ գույքերի միջին շուկայական արժեքը գործարքի կատարման ժամանակ կազմել է նշված արժեքի ավելի քան վեցապատիկը` 4.843.530.000 ՀՀ դրամից ավելի, իսկ Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայի Հանրապետությունում գտնվող ընդհանուր 10 միավոր անշարժ գույքերի շուկայական արժեքը կազմել է 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։

Պարզվել է նաև, որ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Չեխիայի Հանրապետությունում, Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձինք հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց անվամբ գրանցվել են անշարժ գույքեր: Բացի այդ, նշված անձինք բանկային գործարքների եղանակով շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն տարբերվել է իրենց կողմից ստացված օրինական եկամուտներից։

Այսպիսով, քրեական գործով հիմնավորվել է, որ վերը նշված բոլոր անշարժ գույքերի շուկայական արժեքի հանրագումարը գերազանցում է Արմեն Գևորգյանի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ստացված օրինական եկամուտները, որպիսի պայմաններում Արմեն Գևորգյանը պետական պաշտոնները զբաղեցնելու ընթացքում իրականացրած անօրինական գործունեության արդյունքում ստացված եկամուտների հանցավոր ծագումը թաքցնելու, դրանց օրինական տեսք տալու նպատակով ձեռք է բերել և փոխկապակցված անձանց անուններով գրանցել հիշյալ անշարժ գույքերը, ինչպես նաև դրանց գնման դիմաց վճարված իրական արժեքները թաքցնելու եղանակով օրինականացրել (լվացել) է 4.100.071.179 ՀՀ դրամ և 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։

Բացի այդ, Արմեն Գևորգյանը, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված կանխիկ գումարների ծագումը, ինչպես նաև դրանք տարբեր բանկային գործարքների արդյունքում շրջանառելուց հետո ներկայացնել որպես օրինական ստացված եկամուտներ, դրանք շրջանառել է փոխկապակցված անձանց անձնական և նրանց անվամբ գրանցված տարբեր կազմակերպությունների բանկային հաշիվներով:

Վերոգրյալ պայմաններում Արմեն Գևորգյանը հանցավոր ճանապարհով ստացել և օրինականացրել է ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամ, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպես է ապրում աշխարհի ամենամեծ արժանապատվություն ունեցող տղամարդը (լուսանկար)Դավիթ Բեկից 1-1,5կմ-ի վրա Ադրբեջանն ամրապնդում է դիրքերը. ԶՈւ քանակը գերազանցում է մերոնց. «Փաստինֆո» Գաբի Գալոյանն անկողնային սելֆի է հրապարակելԻսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Փիթըր Մաուերի հետ Սոֆի Դևոյանը լուսանկաներ է հրապարակել ծովափնյա հանգստիցԿոտայքում վրաերթի են ենթարկել 17-ամյա հեծանվորդի, որը հոսպիտալացվել էԱդրբեջանական կողմը կրկին կրակոցներ է արձակել Երասխի դիրքերի ուղղությամբ․ Դավիթ Թորոսյան Առերևույթ չարաշահումներ «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում. հարուցվել է քրեական գործ Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են գազի տարանցման երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցը ՄԻՊ-ը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին ներկայացրել է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներըՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանինՈստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները բացահայտել են ՃՈ տեսուչի ապօրինությունները (տեսանյութ) 16 օր է, ինչ Սյունիքից կորած անզեն զինծառայողների մասին տեղեկություն չկա. որոնողական աշխատանքները շարունակվում են. «Փաստինֆո» Մահացած տղամարդը հողին հանձնվելուց մի քանի րոպե առաջ վերակենդանացել է (տեսանյութ)Հայաստանն արձանագրել է գյուղատնտեսական արտադրության ամենամեծ աճը ԵԱՏՄ- ում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այրվել է Lada Priora ավտոմեքենա Թբիլիսիում գտել են ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերի դին«Ունեմ տանը հիվանդ մայր, որի խնամակալը ես եմ». հայ գերին Բաքվի դատարանում խնդրում է իրեն արդարացնել (տեսանյութ) Ներողություն եմ խնդրում սխալների և բացթողումների համար. Արարատ Միրզոյանի խորհրդականը հայտարարություն է տարածել պաշտոնից ազատվելու առիթով Քրիստինա Ասմուսը թաց շապիկով ցուցադրել է մերկ կուրծքը (լուսանկար)Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան 2021թ. առաջին կիսամյակում հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,1%-ով (տեսանյութ) ՀԺՄ-ն կոչ է անում զերծ մնալ խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց Ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության. ՍԱՏՄ-ն զրկել է աշխատանքի իրավունքից Բորիս Սահակյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծըՎրաերթից մահացած 24-ամյա տղան մինչ այդ զվարճանքի վայրում վեճի ու ծեծկռտուքի մասնակից էր եղել․ նրան դանակահարել էին (տեսանյութ) Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Խորհրդարանը վերջին արտահերթ նիստն է գումարել. ուղիղՆիկոլ Փաշինյանը պարգևատրել է 29 գլխավոր քարտուղարներին Սյունիքի մարզպետը հրաժարական տալու մտադրություն չունի․ մարզպետարան Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը. ՀՀ ԱԳՆ Հրաձգության մարզումներ՝ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում Փաշինյանը պարգևատրել է վարչապետի աշխատակազմում ղեկավար պաշտոն զբաղեցնող 61 պաշտոնյայի Աշխարհի արդուկն ու լվացքն ավարտած՝ գնում եմ վերջապես հանգստանալու․ Նազենի ՀովհաննիսյանՊաշտոնատար անձանց պատճառով ընկերությունը չի կատարել անտառապատման պայմանագրային պարտավորությունները. քրգործ է հարուցվել Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների կողմից բերված բողոքը. ՊԵԿ Նռնակով մտել են «չեյնջ» ու փող պահանջել. Աշխատակիցը դիմադրել է, իսկ տնօրենը հետապնդել ու բռնել մեկին Խաղաղության առաջիկա պայմանագրի ստորագրմամբ ողջ հայության համար է կայացվելու բախտորոշ վճիռ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներՍննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության Բրազիլիայում ձյուն է տեղացել (տեսանյութ) Եվրոպական խորհրդարանի զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները Երևանի քաղաքապետարանը տարբեր վարչական շրջաններում շարունակում է ինքնակամ կառույցների ապամոնտաժումը ԱՄՆ Կոնգրեսը 2 միլիարդ դոլար է հատկացրել Կապիտոլիումի պահպանության համարՏղամարդը փորձել է հաշվեհարդար տեսնել որդու հետ լարված հարաբերություններ ունեցողների նկատմամբ Ծխախոտի տաքացման համակարգերը նվազեցնում են սիգարետի վաճառքի ծավալը«Մամայություն»․ Լիլուն որդու և դստեր հետ նոր լուսանկարներ է հրապարակել 28-ամյա տղամարդու հանցավոր գործունեության արդյունքում տուժել են երկու տասնյակից ավելի անձինք. ՔԿ
Ամենադիտված