Արագածի մարզպետն ասում էր՝ եկե՛ք, օգնություն տանք, ապրե՛ք. իրենց օգնությունո՞վ պետք է ապրեինք. Արագածի բնակիչ
VideoԱյսօր՝ մայիսի 20-ին, ՀՀ Կառավարության շենքի դիմաց Արագածոտնի մարզի Գեղարոտ գետահովտի տարածքում գտնվող Արագած, Ծաղկաշեն, Քուչակ, Վարդենուտ, Արայի, Ափնա և Հարթավան համայնքների բնակիչները բողոքի ակցիա իրականացրին: Նրանք կառավարությունից պահանջում են դադարեցնել ՀԷԿ-երի գործունեությունը, որը, ըստ նրանց, անթույլատրելի է:
Արագած համայնքի բնակիչ Վալտեր Առաքելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ 10 տարի շարունակ պայքարել են դրանց շահագործումը դադարեցնելու դեմ, սակայն որևէ արդյունքի չեն հասել:
«Դիմել ենք տարբեր իշխանությունների, նաև Կարեն Կարապետյանին, ով մեր դիմումն ուղարկել էր Արագածի մարզպետարան: Մարզպետը կանչեց, ասաց՝ օգնություն տանք, ապրեք. իրենց օգնությունո՞վ պետք է ապրեինք»,- ընդգծեց բնակիչը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե Հակոբյան