«Հողերը հանձնելու» նոր փաստաթուղթը կստորագրվի այսօր՝ ժամը 16:00-ին. ադրբեջանցի օգտատեր
Ադրբեջանցի օգտատեր Էլչին Էֆենդին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով հայտնում է մեզ՝ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր կառավարության հայտարարած եռակողմ փաստաթղթի ստորագրումը տեղի կունենա այսօր՝ ժամը 16։00-ին։ Ժամը 17։00-ին Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիազմի Գյանջավի միջազգային կենտրոնից ուղիղ եթեր կմտնի:
Նրա՝ այս գրառումն ակտիվորեն տարածվում է հայկական մեդիադաշտում, ֆեյսբուքյան օգտատերերն այն տեղադրում են իրենց էջերում:
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը երեկ փաստատթուղթ էր հրապարակել՝ հայտնելով, որ նոր փաստաթուղթ է ստորագրվում, որով, ըստ նրա, պետք է նոր տարածքներ հանձնվեն թշնամուն, այս անգամ՝ Տավուշից ու Արարատի մարզից մի քանի գյուղ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից ժամեր առաջ դարձյալ Միքայել Մինասյանը գաղտնազերծեց դա, որից րոպեներ անց Փաշինյանն ինքը հայտնեց դրա իսկությունը: