Առաջարկում եմ, ելնելով Հայրենիքի համար ստեղծված օրհասական իրավիճակից, գործողության մեջ դնել պլան Բ-ն. Ղարամյան
ԲլոգոսֆերաԱռաջարկում եմ, ելնելով Հայրենիքի համար ստեղծված օրհասական իրավիճակից, գործողության մեջ դնել պլան Բ-ն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայրենիքի փրկության շարժման» մասնակից ուժերի հարգարժա՛ն առաջնորդներ և ղեկավարներ,
Կարծում եմ՝ ձեր շարժման անվանմանը համապատասխան, ունեք «Հայրենիքի փրկության» պլան (ըստ փետրվարի 20-ի հանրահավաքում Վազգեն Մանուկյանի ունեցած ելույթի):
Մեջբերում.
«Կա պլան Ա, բայց և ունենք պլան Բ՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանություն»։
Առաջարկում եմ, ելնելով Հայրենիքի համար ստեղծված օրհասական իրավիճակից, գործողության մեջ դնել պլան Բ-ն»: