Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս պահին հեռուստացույցի առաջ նստած, աներևակայելի մեծ համբերությամբ, հետևում եմ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքին: Խոսում են հայրենի ծննդավայր գալու պատվից զրկված ՀՀ ԱԽՔ քարտուղարից սկսած մինչև ժամանակին բանակից «թռած» պատգամավորները կամ, ինչպես ժողովուրդն է նրանց անվանում՝ «ուսապարկերը…»: Եվ նորից ու կրկին համոզվում եմ, թե ինչպես և ինչու ենք հայտնվել հենց այս վիճակում…
Հ.գ.- Այս պահին նիստը դեռ շարունակվում է, բայց այլևս համբերություն չունեմ հետևելու… Սրանց ուղեղից, իրոք, հանել են ամեն ազգայինը և թողել այն, ինչը մեր դեմ է…»: