ՀՀ շահերից խոսում են այն մարդիկ, ում նյարդայնացնում է Հայաստանի ապագայի մասին խոսելը․ Մակունց
ՔաղաքականԱյսօր ՀՀ շահերից և անվտանգությունից խոսում են բոլորը՝ արտախորհրդարանական ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը, քաղաքական մեծամասնությունը, խոսում է նաև այն պատգամավորը, որն ԱԺ ամբիոնից ասում է, որ Ադրբեջանի նախագահին ավելի շատ ենք վստահում, քան ՀՀ վարչապետին։ Այս մարդիկ նույնպես խոսում են ՀՀ շահերից։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստին ասել է «ԻՄ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Խոսում են ՀՀ շահերից և ցիտում են Ալիևի խոսքը Զանգեզուրի միջանցքի հետ կապված, բայց չեն ասում, թե ինչ է ասում ՀՀ-ն միջանցքի վերաբերյալ, ընդ որում՝ ընդգծելով, շեշտելով, թե երեկ ինչ է եղել, այսօր ինչ է եղել։ ՀՀ շահերից են խոսում նաև այն մարդիկ, ում նյարդայնացնում է Հայաստանի ապագայի մասին խոսելը »,- նշեց Մակունցը։