Ես այլմոլորակային եմ․ Իլոն Մասկ
ԺամանցԱմերիկացի գործարար, SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը, ելույթ ունենալով ռուսական New Knowledge մարաթոնում, կատակել է՝ ասելով, որ ինքը ապագայից է եկել և այլմոլորակային է:
«Ինձ հաճախ հարցնում են` արդյո՞ք ես այլմոլորակային եմ: Այո, իհարկե։ Մի՞թե ակնհայտ չէ», - կատակել է Մասկը։ «Նոր գիտելիքներ» մարաթոնը մեկնարկել է հինգշաբթի օրը՝ Մոսկվայում և զուգահեռաբար տեղի կունենա ՌԴ այլ մարզերում: Կազմակերպիչների խոսքով՝ մարաթոնի ընթացքում ելույթ կունենան շուրջ 150 բանախոսներ: