Այո, այդ գործընթացները տեղի չեն ունենում մեր ուզած արագությամբ. Ռուբեն Ռուբինյանը ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի մասին
ՔաղաքականԿան մեխանիզմներ, որոնք գործարկված են. այո, այդ գործընթացները տեղի չեն ունենում այն արագությամբ, որը մենք կուզեինք տեսնել, բայց Հայաստանը փոխկապակված է միջազգային եւ դաշնակցային պարտավորություններով, եւ մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները աջակցելու են մեզ: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմին բավարարում է Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի մոտեցումները Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի հետ կապված:
Հարցին, թե եթե ադրբեջանական զինված ուժերը հեռանան ՀՀ տարածքից, արդեն գաղտնազերծված փաստաթղթի ստորագրումը շատ արա՞գ է լինելու, Ռուբինյանն ասաց. «Դա իրավիճակից է կախված»: