ՈւԵՖԱ-ն ակումբների տրանսֆերների շահույթի 2 մլրդ եվրոյի անկում է արձանագրել
СпортՏրանսֆերային վճարների ցածր մակարդակը լրջորեն կանդրադառնա ֆուտբոլային ակումբների ընդհանուր շահույթի վրա։ 2020 և 2021 թվականների ֆինանսական տարիներին տրանսֆերային շահույթի նվազումը գնահատվում է 2 միլիարդ եվրո, ասված է ակումբների արտոնագրման ՈՒԵՖԱ-ի համեմատական զեկույցում։ 2020-ի գարնանը, կորոնավիրուսային համաճարակի պատճառով, Եվրոպայի գրեթե բոլոր երկրների առաջնությունները դադարեցվել կամ ավարտվել են ժամանակից շուտ: ՈւԵՖԱ-ի զեկույցի համաձայն՝ 2020-ի ամռանը եվրոպական ակումբների տրանսֆերային ծախսերը 39% -ով նվազել են ռեկորդային ամառային տրանսֆերային պատուհանից, իսկ նախորդ երեք ամռանը`միջին հաշվով 30% -ով: Տրանսֆերային պատուհանի վերջին ամսվա ընթացքում զգալի ծախսերի պատճառով՝ տրանսֆերային ընդհանուր ծախսերը գերազանցել են 4 միլիարդ եվրոյի նշագիծը: ՈւԵՖԱ-ն եզրակացնում է, որ տրանսֆերտների վճարման այսքան ցածր մակարդակը ծայրաստիճան լուրջ ազդեցություն կունենա 2020 և 2021 թվականների ընդհանուր շահույթի վրա։ Տրանսֆերտային շահույթի նվազումը գնահատվում է 2 միլիարդ եվրո։