Նիկոլը փորձեց ջնջել «հային» պատմության էջերից. Գևորգ Ստեփանյան
ԲլոգոսֆերաԳևորգ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Նիկոլը փորձեց ջնջել «հային» պատմության էջերից...
Հեղափոխություն կոչվող աղետից կարճ ժամանակ անց, նիկոլի բոլոր քննադատները «նախկինների մնացորդ» էին երևում ժողովրդի աչքերում։
Երևույթը շարունակական էր, մինչ «նիկոլ-փրկիչն» անէացավ հասարակության աչքերում։
Կարճ ժամանակահատվածում, խաղալով մարդկանց հույզերի վրա, «ընդդիմադիր» աշխատած լրագրողը հայից խլեց հայրենիքը, մեր քաջարի զինվորներին, միասնությունը, հույսն ու հավատը, իսկ այսօր էլ փորձում է «ճանկռել» հայի արժանապատվությունը։
Անգամ պետական դավաճանությունից հետո, ազգակործան վիժվածքն օգտագործում է պոպուլիստական արվեստի մանիպուլատիվ բոլոր հնարավոր մեթոդները՝ լեգիտիմացնելու պետական դավաճանությունը։
Համաշխարհային պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է, քանզի որևէ երկրում պետական դավաճանները չեն կարողացել վերարտադրվել։
Հ.Գ. Արթնացի՛ր, ՀԱ՛Յ, արժանապատվությունդ մի՛ ծախիր թուրքին, որ չանհետանաս պատմության էջերից ու հարատև...»: