ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները սպառազինությունների վերահսկման հարցեր են քննարկել
Արտաքին ՔաղաքականՀայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Գագիկ Ղալաչյանն ու Սերգեյ Ռյաբկովն այսօր սպառազինության վերահսկողությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարների մասնակցությամբ խորհրդակցությունների ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել։
«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ աշխարհի մի շարք տարածաշրջաններում իրավիճակի զարգացման համատեքստում։ Քննարկվել են նաև սպառազինությունների վերահսկման և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման առանձին ասպեկտները», – ասված է հաղորդագրության մեջ: