Քիմ Քարդաշյանը կրտսեր որդու ծննդյան խնջույքից լուսանկարներ է հրապարակել
ԼուսանկարներՔիմ Քարդաշյանն ընտանիքի հետ նշել է որդու ծննդյան օրը։ Նրա կրտսեր որդին՝ Փսալմը դարձավ 2 տարեկան։
SKIMS բրենդի հեղինակն այդ առիթով ճոխ երեկույթ է կազմակերպել։ Տղան սիրում է շինարարական տեխնիկա, այդ պատճառով էլ Քիմը նույնիսկ իսկական էքսկավատոր է գտել, որը լուսանկարների համար հիանալի ֆոն է դարձել։ Կադրերից մեկում աստղը քնքշորեն գրկել է Փսալմին։
Դատելով հրապարակված լուսանկարներից փոքրիկը գոհ է խնջույքից։ Նա կրում է շինարարական վառ գույնի ժիլետ եւ նույնիսկ շինարարական գլխարկ։ Տղայի ձեռքերում խաղալիքներ էին, որոնք հարազատներն են նվիրել։
Թեմատիկ երեկույթը շատ գունեղ ու անսովոր է ստացվել։ Տոնական տորթը եղել է միջոցառման ոճի։ Այն զարդարել են մեծ էքսկավատորը եւ մի քանի բեռնատարներ։
Հատկանշական է, որ տոնին ներկա չի եղել հոբելյարի հայրը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։ Աստղային զույգը զբաղված է ապահարզանի գործընթացով։