«Բարսելոնան» Մեսսիին առաջարկ կանի միայն աուդիտն ավարտելուց հետո
ՍպորտԻսպանական «Բարսելոնան» պաշտոնական առաջարկ կանի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին նոր պայմանագրի մասին միայն ակումբում աուդիտի ավարտից հետո, հայտնում է Marca-ն:
«Բարսելոնայի» հետ 33-ամյա հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսին: Ֆուտբոլիստը չի խաղա Իսպանիայի առաջնության վերջին տուրի «Էյբարի» հետ խաղին։ Նա արդեն մեկնել է կարճատև արձակուրդի՝ առանց ակումբի կողմից պաշտոնական պայմանագրի առաջարկի:
«Բարսելոնայի» աուդիտը կավարտվի մայիսի վերջին, և դրանով կորոշվի, թե որքան գումար ակումբը կկարողանա հատկացնել Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու համար: Մեսիի հետ կապված իրավիճակի զարգացմանը սպասում են «Պարի Սեն Ժերմենը» և «Մանչեսթեր Սիթին»: Փարիզյան ակումբն արդեն առաջարկ է արել խաղացողին, բայց Մեսսին մտադիր չէ քննարկել այն, քանի դեռ չի պարզել, թե ինչ է իրեն առաջարկում «Բարսելոնան»: «Սիթին» կարծում է, որ Մեսսին կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, բայց պատրաստ է բանակցել, եթե իրավիճակն այլ կերպ զարգանա:
2020/21 մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում դարձել է 38 գոլի հեղինակ: