ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտարարելով, որ մի խմբակ պատրաստ է «հանուն խաղաղության» զիջել այն ամենը, ինչը փորձում է ստանալ թշնամին։
«Այսօր մենք ոչ թե զիջում, այլ հայտնվել ենք մի կարգավիճակում, երբ մեզնից խլում են այն ամենն, ինչ հնարավոր է: Իսկ մենք ստիպված ենք փրկություն որոնել այնտեղ, որտեղ մեզ նմաներին չեն հարգում... Ավելին, նրանք, մեր թուլությունն օգտագործելով, անում են այն, ինչը բխում է իրենց շահերից...
Զիջել կարելի է, եթե դրա դիմաց դու ստանում ես գոնե այն նվազագույնը, հանուն որի՝ տարիներ առաջ պայքարի ես ելել... Իսկ դրան հասնելու համար առնվազն պետք է ունենալ մտածող ու ազգային շահը գիտակցող իշխանություն, այլ ոչ թե պատահականությունների մի խմբակ, որը պատրաստ է «հանուն խաղաղության» զիջել այն ամենը, ինչը փորձում է ստանալ թշնամին...»։