We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Հավաքում հայտարարվել է «Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի» ստեղծման մասին․ «5165» շարժում

Political

«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում կայացավ «5165» շարժման և «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից հրավիրված շտապ հանրահավաքը, որի նպատակն էր պարտադրել ժամանակավոր կառավարությանը Հայաստանի Հանրապետության անունից չստորագրել որևէ փաստաթուղթ, որը հիմքեր կստեղծի զիջելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված թշնամուն:

Հավաքում հայտարարվեց նաև «Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի» ստեղծման մասին, որն այսօրվանից կլծվի բանակի, Զինված ուժերի առկա կարիքները հոգալու աշխատանքներին։

Շտապ հավաքին ելույթ ունեցան «5165» շարժման համահիմնադիրներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, բժիշկ֊ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, «Իրավական պետություն» կուսակցության նախագահ Վարդան Քալանթարյանը,   «Զարթոնք» կուսակցության համահիմնադիրներ Վրեժ Խաչիկյանն ու Կարինե Նալչաջյանը։

Ելույթներում ներկայացվեց ՀՀ ժամանակավոր իշխանությունների կողմից բանակցվող փաստաթղթի բովանդակության ռիսկերը, ռազմական վտանգները և ստեղծված իրավիճակում` իրենց առաջարկները:

«5165»  շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը բացման խոսքում ասաց.

«Ինչո՞ւ ենք մենք այստեղ և ովքե՞ր ենք մենք: Մենք Ձեզ նման մարդիկ ենք, ես ձեզնից մեկն եմ։ Մարդ, որն իր կյանքով ապացուցել է, որ պատրաստ է ամեն ինչ անել Հայրենիքի համար՝ չհաշտվելով մեր ներկա վիճակի հետ: Անելանելի վիճակներ չկան, կա միայն կամքի բացակայություն: Դեռևս հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհուրդը հավաքվել է, և Փաշինյանը ներկայացրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը առաջարկ է ներկայացրել դադարեցնել պատերազմը։ Այդ առաջարկը եղել է հետևյալ պայմաններով. Արցախը մնում է Հադրութով և Շուշիով։ Միայն թե Շուշիում հայերի վերահսկողությամբ ադրբեջանցիները հնարավորություն են ստանում պարզապես վերաբնակեցվելու, հանձնում ենք 5 շրջան, իսկ 2 շրջանի հարցը լուծվելու է հետագայում։ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները համաձայնություն են տվել, սակայն գիշերը վարչապետը գնում  է Գլխավոր շտաբ և ասում, որ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ չի ստացվում իրականացնել առաջարկը և հնարավոր չէ դա կազմակերպել։ Մինչդեռ, նոյեմբերի 10-ից հետո Ռուսաստանի նախագահն ասաց, որ իր համար առավել քան զարմանալի էր, որ հոկտեմբերի 19-ի առաջարկը չընդունվեց Հայաստանի կառավարության կողմից: Ի՞նչ է սա, եթե ոչ դավաճանություն։ Ինչպե՞ս է, որ այդպիսի դավաճանություն գործած մարդն այսօր իրավունք ունի լուծելու մեր անվտանգության խնդիրը։ Մեր զավակների արյամբ թրծված այս հողը չի պատկանում դավաճաններին։ Մենք այստեղ ենք, քանի որ շատ լավ հասկանում ենք. ՀՀ սահմաններին կատարվում է մի բան, ինչը պայմանավորվածություն է։ Մեր երկրի իշխանությունները թշնամի երկրի իշխանությունների հետ գնում են դավադիր գործարքի,  հարկադրում են իրենց հետ «խաղաղ ապրելու» վերջին պայմանը: Թույլ չենք տալու: Պարոնա՛յք սպաներ, մենք ձեր կողքին ենք, Հայաստանը ծնկի չի գալու»։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր  մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանն իր ելությում առաջին հերթին կարևորեց այն, որ  պատերազմից առաջ և հիմա կեղծ օրակարգ  ու թեզ է առաջ տարվում՝ նախկին և ներկա,  իսկ հիմա մեզ համար բաժանարար գիծը միայն պետք է լինի ապազգայինն ու ազգայինը:

«Մեր իշխանությունը մեզ ադրբեջանասիրություն է քարոզում: Այս ժամանակահատվածում, երբ Փաշինյանը հրաժարական է տվել և չունի լեգիտիմություն,  չկա նրա հանդեպ վստահություն, նա  փորձում է Հայաստանի  կենսական շահերի համար կարևոր որոշում կայացնել մեր անունից, որը հետագայում սերնդեսերունդ մեզ համար հետևանք է առաջացնելու: Նա այս փուլում  իրավունք չունի ինչ-որ բան ստորագրելու ՝ այն էլ գաղտնի պայմաններում: Բացի այս, ըստ օրենքի, նրա պաշտոնն այս պահին թափուր է, այսինքն կառավարության անդամներն են շարունակում պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը»,-  ասաց Արա Զոհրաբյանը:

Հավաքի վերջում ներկայացվեց Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի պահանջը, որն ուղղվելու է ՀՀ կառավարություն։

Պահանջն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՀԱՆՋԸ

Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարության կողմից Ադրբեջանի Հանրապետության հետ որևէ փաստաթուղթ չստորագրելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար հանդես եկող Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի Հանրապետության հետ ստորագրել որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ հետևյալ պատճառներով.

  1. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, քանի որ չի վայելում Հայաստանի ազգաբնակչության վստահությունը, ինչը, ի թիվս այլ հանգամանքների, մեծապես պայմանավորված է 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության մեծ մասի կորստի հարցում ՀՀ գործող իշխանությունների ունեցած մեղավորությամբ ու պատասխանատվությամբ: Իսկ ազգաբնակչության վստահությունը չվայելող անձը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից կատարել որևէ գործարք, որ կվերաբերի նրա սահմաններին ու տարածքին:
  2. Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզների հիման վրա Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը ենթադրում է Հայաստանի կողմից Արցախի ճանաչում՝ որպես Ադրբեջանի անքակտելի տարածք, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան որոշ տարածքների զիջում: Սա դավաճանություն է հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ, ինչպես նաև անարգանք Արցախի ինքնորոշման պայքարի համար իրենց կյանքը զոհած մեր բազմահազար նահատակների հիշատակին:
  3. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը, Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև կոմունիկացիաների բացման, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա թուրք-ադրբեջանական միջանցք ստեղծելու գործընթացի բաղկացուցիչ մասն է, ինչը կործանարար ազդեցություն կարող է ունենալ հայոց պետականության համար հատկապես արցախյան հարցի չկարգավորվածության, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և Ադրբեջանում բազմաթիվ ռազմագերիների առկայության պայմաններում:

Ելնելով վերոգրյալ հիմնավորումներից՝ Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն պահանջում է Նիկոլ Փաշինյանից հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության անունից չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը (այդ թվում՝ կստեղծի այդպիսի իրավական հիմք)»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular