Բախվել են BMW-ն ու մարդատար ГАЗель-ը. կա 4 վիրավոր
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում ՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և թիվ 75 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը , ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: