Ընտրությունները ոչինչ չեն տալու, խորացնելու են ճգնաժամը, պետք է համախմբվել. Արա Աբրահամյան (տեսանյութ)
PoliticalԱրտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչինչ չեն տալու, ավելի են խորացնելու ճգնաժամը: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, մամուլի ասուլիսին ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:
«Ճգնաժամը շատ խորն է, իսկ արտահերթ ընտրություններով դա հաղթահարելը իմիտացիա է: Ճգնաժամի հիմնական պատասխանատուներից մեկն այսօրվա կառավարությունն է, որը պարտվել է: Երկրի նկատմամբ պատասխանատվություն է վերցրել մի մարդ, որը ոչնչից գաղափար չունի: Մարդիկ հուսախաբ են, չգիտեն՝ ում ընտրեն, ինչ անեն, հավատը կորցրել են ապագայի նկատմամբ»,- ասաց նա:
Աբրահամյանը նշեց՝ թեև ինքն ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, սակայն կարծում է, որ պետք է համախմբել ժողովրդին. «Ուզում եմ համախմբել 10 միլիոն հայերի, կապ չունի, թե նրանք որտեղ են ապրում։ Մենք պետք է ճիշտ ընտրություն անենք, քանի որ մեզնից յուրաքանչյուրից է կախված մեր ապագան»,- ընդգծեց Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում