Եթե Նիկոլն ընդուներ Վազգեն Մանուկյանի առաջարկը` հնարավոր կլիներ հետաձգել «ստորագրումները»
Բլոգոսֆերա«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե Նիկոլն ընդուներ Վազգեն Մանուկյանի ու «17»-ի ցիվիլ առաջարկը և դեռ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին հեռանար, դա հնարավորություն կտար Հայաստանին գոնե մեկ տարի բոլոր հետագա «ստորագրումները» հետաձգել՝ ասելով, թե ժամանակավոր, ճգնաժամային կառավարություն է, իրավասու չէ ժողովրդի անունից ինչ-որ միջազգային փաստաթղթեր ստորագրելու, երբ որ ընտրությունները կայանան, ժողովրդն իշխանություններին ընտրի և դրանով բանակցելու լիազորի, կխոսենք։
Մանրուք է, իհարկե, բայց այսպիսի մանրուքներով այնքա՜ն բան հիմա լրիվ այլ կերպ կլիներ։
Հ.Գ. Ի դեպ, մտածե՞լ եք, թե այս այս ծանր, ճգնաժամային իրավիճակում, երբ դրսից հարյուր միլիոններով պարտք են վերցնում, որ կարողանան թոշակ ու աշխատավարձ տալ, նախընտրական արշավների ու միկրոսկոպիկ կուսակցություններ թխելու վրա ինչքան փող է մսխվում այս օրերին»,- գրել է Վրթանեսյանը։