Ադրբեջանցիները վերադարձրել են Սյունիքի Արավուս գյուղից իրենց ձեռքն անցած 42 անասունից 37-ին
BlogosphereԱդրբեջանցիները հետ են վերադարձրել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս գյուղից իրենց ձեռքն անցած 42 խոշոր եղջերավոր անասունից 37-ին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հայտնել է Տեղի համայնքապետարանը։
«Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ։ Մյուս 5-ի համար բանակցությունները շարունակվում են»,- ասվում է գրառման մեջ։