ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համար․ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկո
ForeignՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ով վերահսկում է ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները: Հարցազրույցում, որը դիվանագետը տվել է «Իզվեստիային» «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի Կենտրոնական Ասիայի II համաժողովում։ Նա գնահատել է ՀԱՊԿ-ի ընդլայնման հեռանկարները։ «Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները միավորող հիմնական գործոններից մեկը ինտեգրացիոն ասոցիացիաներն ու տարածաշրջանային կազմակերպություններն են՝ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց անդամակցության ընդլայնման հեռանկարները: Օրինակ, Ուզբեկստանը կարո՞ղ է վերադառնալ ՀԱՊԿ, և ինչպե՞ս է ընթանում մերձեցումը Ադրբեջանի հետ»,-հարցրել է «Իզվեստիայի» լրագրողը:
«Ուզբեկստանը պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, միայն կասեցրել է իր մասնակցությունը: Հետեւաբար, եթե նա նման ցանկություն ունի, ապա նրա համար ամենադյուրինը կլինի վերադառնալը: Ինչ վերաբերում է այլ երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, ՀԱՊԿ֊ի դռները պետք է բաց լինեն բոլորի համար: Միակ բանը, որը կարող է սահմանափակել անդամակցությունը, կազմակերպության կանոնադրության որոշակի դրույթներ են, համաձայն որոնց՝ ՀԱՊԿ-ին մասնակցության համար անհրաժեշտ է նրա անդամների միջեւ ունենալ դիվանագիտական հարաբերություններ: Ադրբեջանի և Հայաստանի միջև դեռ այդպիսի հարաբերություններ չկան: Երբ դրանք կարգավորվեն, հուսով ենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Այդ դեպքում՝ այս հարցը կարող է առաջ գալ նաև գործնական հարթության վրա այս կամ այն տեսքով»,-պատասխանել է Ռուդենկոն: