Hungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace Facility Secretary General of Council of Europe welcomes border delimitation between Armenia and Azerbaijan Important visit to Armenia following the EU-USA-Armenia high-level event, Gert Jan Koopman US Congress members threaten ICC over Israeli arrest warrants - Axios Finance minister, World Bank official discuss launch of new bank-assisted programs in Armenia Archbishop of France’s Marseille arrives in Armenia China's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU ties Armenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of Qatar About $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion project Foreign Ministers of Armenia and Azerbaijan to meet in Almaty 

Համացանցում կեղծ լուրեր տարածող պաշտոնյաների թոփ 10-ը

Analytical

Արցախյան 44-օրյա պատերազմից ի վեր չկա իրադարձությունների կանխատեսելիության որևէ աստիճան։ Կարող է ամեն պահի այնպիսի իրադարձություններ տեղի ունենան, որոնք նույնիսկ ամենավատ երազում չէինք կարող տեսնել։ Ու հարցն այն է, որ դառն իրականությունը ուղեկցվում է իրարամերժ տեղեկատվական հոսքերով, որի պարագայում հասարակ քաղաքացու համար շատ դժվար է կողմնորոշվել։ Եվ սա արդեն ոչ թե բացառություն, այլ կանոն է դարձել, որ իշխանություններն, իրենց գործելակերպին համապատասխան, մոլորեցնում են հասարակությանը։ «Իմ քայլը» խմբակցությունը նույնիսկ որոշել է օրենք ընդունել, որով կքրեականացվի համացանցում կեղծ լուրերի տարածումը: Ողջունելի է, իհարկե, սակայն դիցուք, թե քանի իշխանական պաշտոնյա է վերջին օրերին զբաղված եղել նրանով, ինչը իրենք իսկ պատրաստվում են քրեականացնել...

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը սոցկայքի իր էջում հրապարակել էր մի գրառում, որում հերքում էր համացանցում տարածվող հայտնի տեսանյութի՝ Սյունիքում և Արմավիրում նկարահանված լինելու փաստը: Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հատատեց, որ դեպքերը տեղի են ունեցել հենց այդ հատվածներում, սակայն, պատգամավորն անգամ հարկ չհամարեց հերքել իր կողմից տարածված կեղծ լուրը:

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը, նույնպես պնդում էր, որ Հայաստանում կան ադրբեջանական շահեր սպասարկող ուժեր և հենց նրանք են տարածում նմանատիպ տեսանյութերը, որոնք, ըստ Ալեքսանյանի, իրականության հետ որևէ աղերս չունեին: Դրանից հետո Ալեքսանյանը ներողություն էր խնդրել կեղծ տեղեկություն տարածելու համար:

Իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը իր էջում գրել էր, որ ընդդիմադիր որոշ շրջանակներ համագործակցում են Ադրբեջանի հետ` փաստացի կրկնելով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած միտքը: Սա ուղղակի մեղադրանք է, որի միակ նպատակը հանրության շրջանում ընդդիմադիր ուժերի դեսկրիդիտացիան է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ով առաջիններից էր, որ հայտնեց, թե Բաքվից հայ ռազմագերիներ են վերադառնալու, սակայն նրանք այդպես էլ չեկան, ասում է՝ խնդրի վերաբերյալ կառավարության հնչեցրած կարծիքներին ավելացնելու որևէ բան չունի։ Սակայն, չի շտապում ներողություն խնդրել՝ կեղծ լուրեր տարածելու համար:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարում էր, որ Սյունիք ներխուժած ադրբեջանցիները պարզապես մոլորվել են, այն բանից հետո, երբ վարչապետ Փաշինյանն, ըստ էության, ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածքի օկուպացիան անվանեց կազմակերպված սադրանք, Խաչատրյանը հարկ չհամարեց հերքել իր իսկ կողմից տարածված ապատեղեկատվությունը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հարցազրույցներում պնդում էր, որ ադրբեջանցիները մարզի տարածք չեն մտել, Սանոսյանի տարածած տեղեկությունը ժամեր անց հերքեց ՊՆ-ն:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարում էր, որ իրականությանը չեն համապատասխանում համացանցում տարածված այն տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սև լճի տարածքն ու ներթափանցել են Սյունիքի մարզ: Թե ինչպես ստացվեց, որ այնուհետև ԱԽ նիստում այդ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը դարձավ պայթյունավտանգ իրավիճակ՝ Պողոսյանը, իհարկե, բացատրել չի կարող և, թերևս, չի էլ ցանկանում:

Պատերազմից հետո, մասնավորապես, Սյունիքի մարզում թշնամու հետ ձեւավորված նոր շփման գիծը, որի հետեւանքով վերջինիս վերահսկողության տակ անցան մինչ այդ ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի որոշ տարածքներ (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հաստատված իբրեւ ՀՀ տարածք), վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրդեց շրջանառության մեջ դնել մանիպուլյատիվ եւ նույնիսկ կեղծ թեզ, թե Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների նկարագրությունը տրվել է դեռեւս 2010 թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:Իրականությունն այն է, որ ՀՀ-ն 2010-ին Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել:Վարչապետի կողմից շարունակ կրկնվող կեղծ պնդումները տիրաժավորվում են նրա կուսակիցների ու թիմի կողմից: Այն, ինչ ասում է Փաշինյանը, «ֆեյք նյուզի» դասական օրինակ է: «Ֆեյք նյուզին» բնորոշ երեւույթ է նաեւ կեղծ լուրի տիրաժավորումը:

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը երկրորդ նախագահ Քոչարյանի թիմակիցներին մեղադրում էր Ադրբեջանին շահերը սպասարկելու մեջ` պնդելով, որ նրանց առջև հենց նման խնդիր է դրված:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր հերթին հայտարարել էր, որ հայաստանյան ընդդիմադիր շրջանակները ադրբեջանցիներին են փոխանցում հայակական դիրքերի կոորդինատները: Սա բավական լուրջ մեղադրանք է, սակայն, մինչ օրս իրավապահ մարմինները ոչ հերքել են, ոչ էլ հաստատել պատգամավորի կողմից հրապարակայնորեն հնչեցրած այս մեղադրանքը:

Այժմ հարց է առաջանում` իսկ կտարածվի՞ արդյոք ֆեյք նյուզի տարածումը քրեականացնող օրենքը նաև յուրայինների վրա, թե սույն օրենքը կոչված է միայն ընդդիմադիր շրջանականերին լռեցնելուն...

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Hungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace FacilityNo way back for Azerbaijan into the Parliamentary Assembly, Frank SchwabeSecretary General of Council of Europe welcomes border delimitation between Armenia and AzerbaijanArmenia’s Pashinyan spills water on his desk, clothes to explain what he is doing in Tavush ProvinceKirants villagers are more uneasy after meeting with Armenia PM, village head saysGeorgia's Ivanishvili lashes out at west amid draft law On Transparency of Foreign Influence bill crisisArmenia premier appoints commissioners for diaspora affairs abroadImportant visit to Armenia following the EU-USA-Armenia high-level event, Gert Jan KoopmanUS Congress members threaten ICC over Israeli arrest warrants - AxiosDuchess Sophie visits Ukraine in first trip by British royal since start of warNewspaper: What do Americans want to do in Armenia, without any experience?BMW to invest $2.8 billion to upgrade its plant in ChinaAt least 9 killed in India road accidentFinance minister, World Bank official discuss launch of new bank-assisted programs in Armenia35 border posts installed on Armenia-Azerbaijan borderUkraine is on an “irreversible path” to NATO - Secretary General Stoltenberg is in KyivKazakhstan to not act as mediator in Armenia, Azerbaijan FMs' meetingArchbishop of France’s Marseille arrives in ArmeniaMediaHub: Armenia's Pashinyan to not attend Putin's inaugurationChina's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU tiesTurkish authorities banned May Day demonstrations in Istanbul's Taksim SquareSituation on frontline has worsened: Ukraine army chief SyrskyiCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsBlinken, Turkish FM meet in Riyadh amid Gaza effortsIsrael concerned over possible ICC arrest warrants related to Gaza war – ReutersArmenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of QatarDavit Martirosyan, the Secretary General of "Pyunik" FC passed awayICC may discuss issue of Netanyahu's arrestAbout $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion projectGlobal wine production reaches lowest level in 62 yearsIndia says it has increased defense exports 35 times in 10 yearsBritney Spears: My family hurt meForeign Ministers of Armenia and Azerbaijan to meet in AlmatyBlinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East tripProtests continue in Yerevan in support of Armenia’s Tavush Province border residentsRolls-Royce growing its factory so it can build more expensive carsCyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US Congress
Most Popular