Էդեն Ազարը ցանկանում է վերադառնալ «Չելսի»
СпортԲելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդեն Ազարը ցանկանում է հեռանալ Մադրիդի «Ռեալից» և վերադառնալ Լոնդոնի «Չելսի», հայտնում է Mundo Deportivo-ն՝ վկայակոչելով El Chiringuito- ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» Ազարին կտեղադրի տրանսֆերային շուկայում, քանի որ մադրիդյան ակումբի ղեկավարության համբերության բաժակը լցվել է այն պատճառով, որ խաղացողը շատ հաճախ վնասվածք է ունենում: Ըստ իսպանական ԶԼՄ-ների՝ «Ռեալը» ցանկանում է հնարավոր առավելագույն գումար ստանալ Ազարի տրանսֆերից, որպեսզի պայմանագիր ստորագրի «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեի հետ: Նշվում է, որ ֆրանսիացու հնարավոր ժամանումը Ազարին դրդել է որոշում կայացնել այս ամառ «Ռեալը» լքելու մասին, քանի որ նա, հավանաբար, կկորցնի տեղը հիմնական կազմում: 2019-ին Ազարը միացավ «Ռեալին» «Չելսիից»: Իսպանիա տեղափոխվելուց հետո կիսապաշտպանը առողջական խնդիրներ ունեցավ։ Երկու տարվա ընթացքում, վնասվածքների պատճառով, նա բաց թողեց ավելի քան 50 հանդիպում: Այս մրցաշրջանում Ազարը բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 21 հանդիպում և դարձել չորս գոլի հեղինակ: