«Մովսեսից հետո հասցրել եմ 2 հոգու էլ չսիրել». Անի Երանյան
ԺամանցԴերասանուհի Անի Երանյանը Instagram-յան Stories բաժնում պատասխանել է օգտատերերի հարցերին։
Անիի հետեւորդները չեն շրջանցել նաեւ անձնական կյանքի մասին հարցերն եւ Անիին հարցրել՝ արդյոք մինչեւ հիմա սիրում է դերասան Մովսես Երեմյանին, որի հետ ժամանակին հարաբերություններ ուներ։
«Հարգելիներս, Մովսեսից հետո հասցրել եմ 2 հոգու էլ չսիրել։ Ուղղակի իմացել եք բոլորդ միայն նրա մասին: Թարգեք այս թեման, ամոթ է: Ու իմ փոսթերի գրառումները ոչ ոքի հետ մի կապեք»,- պատասխանել է դերասանուհին։