Երբ մենք ժամանակին Արցախի շուջ այդ պաշտպանական գոտին ստեղծում էինք, դա անում էինք, որ դրանք փոխարինենք Արցախի կարգավիճակի դիմաց: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հաղորդում է News.am-ը:
Նա նաեւ հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցը երբեք այսքան հստակ դրված չի եղել, որքան հիմա:
Ինչ վերաբերում է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի կանխատեսմանը, թե իրավիճակը կարող է այնքան խորանալ, որ չեղարկվեն արտահերթ ընտրությունները, Աղազարյանն ասաց. «Ես այս պահին չեմ զգում այնպիսի իրավիճակ, որ այքան խորանան իրողությունները, որ ընտրությունները չլինեն: Ընտրությունները կարող են չլինել պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում, երբ կհայտարարվի ռազմական դրություն: Այս պահին ես դրա նախադրյալները չեմ տեսնում»: